Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Խոսք Տրվում է «խոսք» հասկացության բացատրությունը
2. Փաստ և կարծիք Գաղափար է տրվում փաստի և կարծիքի մասին, բացատրությունը հիմնավորվում է համապատասխան օրինակներով
3. Պատճառ և հետևանք Գաղափար է տրվում պատճառի և հետևանքի մասին, բացատրությունը հիմնավորվում է համապատասխան օրինակներով
4. Տեքստի սկիզբ Գաղափար է տրվում տեքստի բաղադրիչներից մեկի՝ սկզբի մասին, բացատրությունը` հիմնավորվում համապատասխան օրինակներով
5. Խոսքի պատկերավորություն Գաղափար է տրվում խոսքի պատկերավորության մասին, բացատրությունը հիմնավորվում է համապատասխան օրինակներով
6. Խոսքի տրամաբանական կառուցվածքը Գաղափար է տրվում տեքստի տրամաբանական կառուցվածքի, տեքստում ներկայացվող դեպքերի ճիշտ հաջորդականության մասին, բացատրությունը հիմնավորվում է համապատասխան օրինակներով

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Գտի՛ր անհրաժեշտ տեղեկությունները 1 տեսակ - ճանաչողական հեշտ 3Մ. Ընթերցելով տեքստը՝ հարկավոր է պատասխանել հարցերին՝ տեքստում գտնելով պահանջվող տեղեկությունները
2. Ո՞ր տեղեկությունն է ճիշտ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ելնելով տեքստից՝ հարկավոր է որոշել, թե տրված տեղեկություններից ո՛րն է ճիշտ
3. Լրացումնե՛ր արա տեքստում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ընթերցված տեքստի տրամաբանությունից բխող լրացում պետք է արվի տեքստի նախադասություններից մեկում
4. Համեմատի՛ր առարկաները 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Տրված տեքստում եղած տեղեկությունների հիման վրա հարկավոր է գտնել համեմատվող առարկաների ընդհանրություններն ու տարբերությունները
5. Որոշի՛ր պատճառը և հետևանքը 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Տեքստի հիման վրա հարկավոր է որոշել, թե տրված նախադասություններից ո՛րն է ցույց տալիս երևույթի պատճառը, որը՝ այդ երևույթն իբրև հետևանք
6. Գտի՛ր միտքը հաստատող փաստը 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Տրված տեքստում պետք է գտնել այն փաստը, որը հիմնավորում է արտահայտված միտքը
7. Փա՞ստ է, թե՞ կարծիք 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Հարկավոր է որոշել, թե տրված երկու նախադասություններից ո՛րն է փաստ արձանագրում, ո՛րն է կարծիք արտահայտում
8. Ո՞րն է հեղինակի կարծիքը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Տրված փոքրիկ հատվածում հարկավոր է գտնել այն նախադասությունը, որն արտահայտում է հեղինակի կարծիքը
9. Գտի՛ր նախադասությունը 3 տեսակ - վերլուծական միջին 4Մ. Հարկավոր է տրված երկու նախադասություններից ընտրել այն մեկը, որը նշված առարկան կամ երևույթը նկարագրում է պատկերավոր ձևով
10. Դասավորի՛ր նախադասությունները և տե՛քստ կազմիր 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Հարկավոր է տրված նախադասությունները տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ դասավորելով՝ տեքստ կազմել
11. Գտի՛ր ավելորդ նախադասությունը 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Տրված փոքրիկ հատվածի նախադասություններից մեկը տրամաբանորեն ուղղակիորեն կապված չէ ընդհանուր շարադրանքին: Հարկավոր է գտնել այդ նախադասությունը: Առաջադրանքը զարգացնում է տեքստի տրամաբանական կառուցվածքի ընկալման հմտությունը
12. Տեքստի համար սկի՛զբ ընտրիր 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Տրված տարբերակներից հարկավոր է ընտրել այն նախադասությունը, որով տրամաբանորեն ճիշտ կլինի սկսել տեքստը
13. Ո՞րն է պատմության խրատը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Պատմությունը կարդալուց հետո հարկավոր է տրված տարբերակներից ընտրել տեքստից բխող խրատը
14. Լուծի՛ր հանելուկը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Հարկավոր է ունկնդրել հանելուկը և գրել պատասխանը
15. Գուշակի՛ր բառերը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Հարկավոր է ունկնդրել տեքստը, գուշակել այն բառերը, որոնք բաց են թողնված տեքստում
16. Լսի՛ր և դո՛ւրս բեր անհրաժեշտ տեղեկությունները 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Հարկավոր է դիտել տեսանյութը և դրա հիման վրա որոշել նշված փաստերի ճշտությունը կամ անհրաժեշտ տեղեկություններ դուրս բերել

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում 00:10:00 միջին 26Մ. Ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում 00:15:00 միջին 20Մ. Ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում
2. Ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում 00:20:00 միջին 23Մ. Ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում