Խոսքի տրամաբանական կառուցվածք
Շարադրանքում նախադասությունները պետք է նույն թեմայի վերաբերյալ լինեն և մտքով իրար կապված: Խոսքի կապը խախտվում է, երբ թեմային ուղղակիորեն չվերաբերող նախադասություն է գրվում: Օրինակ՝ եթե շարադրանքը գայլերի մասին է, ապա ավելորդ է աղվեսի մասին տեղեկություն հաղորդելը: Հետևյալ հատվածում ավելորդ է կանաչ գրված նախադասությունը:
  
Գայլը գիշատիչ կենդանի է: Նրա կյանքի տևողությունը \(15–20\) տարի է: Գայլի մորթին խիտ է ու մոխրագույն, պոչը բավական երկար է, միշտ կախված է ներքև: Ի տարբերություն գայլի՝ աղվեսի պոչը շատ ավելի փարթամ է ու փափուկ: Գայլի ատամները սուր են, թաթերը՝ ուժեղ:
  
Իսկ պատմություն պատմելիս շատ կարևոր է, որ դեպքերը ներկայացվեն ճիշտ հաջորդականությամբ:
 
Օրինակ՝
 
Ուռենին ժամանակին երիտասարդ աղջիկ է եղել: Նա երկար սպասել է սիրած տղային բայց տղան չի եկել: Աղջիկը մտածմունքից կռացել, ուռենի է դարձել: Այդ օրվանից գլուխը կախ կանգնած է ջրերի վրա և լուռ հեկեկում է: