Որոշի՛ր պատճառը և հետևանքը:
Հրդեհները մարելու տարբեր եղանակներ կան: Երբ հրշեջները ջուր են լցնում կրակի վրա, ջուրը կլանում է ջերմությունը, վերածվում գոլորշու և խոչընդոտում թթվածնի մուտքը: Եթե բռնկված հրդեհը մեծ չէ, կարելի է այն մարել՝ կրակի վրա գցելով հաստ ծածկոց կամ վերարկու: Դա նույնպես թույլ չի տա, որ թթվածինը բորբոքի կրակը: Սակայն վտանգավոր է ջրով մարել հրդեհի որոշ տեսակներ, օրինակ՝ նավթից, բենզինից բռնկվող հրդեհը: Բանն այն է, որ ջուրը նավթից և բենզինից ծանր է և, երբ իջնում է ներքև, կորցնում է կրակը մարելու հատկությունը: Այդ պատճառով էլ նավթի հրդեհների ժամանակ հատուկ փրփուր են օգտագործում: Փրփուրը թույլ չի տալիս, որ թթվածինը հասնի կրակին, իսկ առանց թթվածնի կրակը մարում է:
Անտառների հրդեհները մարելիս հրշեջները փորում են ակոսներ, այսպես կոչված՝ հրդեհի առուներ: Սրանք կրակը կտրում են այն «սնուցող վառելիքից»՝ խոտ, տերևներ, ծառեր:
Անտառների հրդեհները մարելիս հրշեջները փորում են ակոսներ, այսպես կոչված՝ հրդեհի առուներ: Սրանք կրակը կտրում են այն «սնուցող վառելիքից»՝ խոտ, տերևներ, ծառեր:
1.
Հատուկ փրփուրը փակում է թթվածնի ճանապարհը դեպի կրակը: | |
Այրվող նավթը հանգցնում են հատուկ փրփուրով: | |
2. Անտառում կրակը կարող է բորբոքվել խոտից, տերևներից, ծառերից: | |
Անտառային հրդեհների ժամանակ հատուկ առուներ են փորում կրակի տարածումը կանգնեցնելու համար: |
Աղբյուրները
https://i.kinja-img.com/gawker-media/image/upload/s--NnMD5cAB--/f_auto/dcczzatxiipu6nbrho70.jpg