Ո՞ր նախադասությամբ ճիշտ կլինի սկսել հատվածը:
  
peachtree1.png
 
Այն \(3–8\) մ բարձրություն ունի, կլորավուն սաղարթով ծառ է: Տերևները երկարավուն են, նշտարաձև: Ծաղիկները վարդագույն են: Պտուղը հյութալի կորիզապտուղ է՝ գնդաձև, երբեմն` ձվաձև: Դեղձը դեղնավարդագույն, դեղնակարմրավուն երանգ ունի: Կորիզը խոշոր է, սերմը՝ հիմնականում դառը: Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ է, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ:
Դեղձենիները լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի \(2\)-րդ կեսը) և ուշահաս (հոկտեմբերին):
 
Աղբյուրները
https://i.pinimg.com/originals/b5/60/eb/b560eb2121e170068abbe45db8421452.jpg