Նախադասությունները ճիշտ հաջորդականությամբ դասավորելով՝ տե՛քստ կազմիր: Վանդակներում գրի՛ր նախադասության հերթական թիվը:
  
Այդ տեսնելով՝ Աստված պատժել է եղբայրներին:
Ասում են, թե հայոց լեռները շատ առաջ հսկա եղբայրներ են եղել:
Մի օր էլ, ուշ արթնանալով, մոռացել են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության՝ այդպես են բարևել իրար:
Նրանք սովորություն են ունեցել առավոտ վաղ արթնանալ և նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար:
Նրանք քարանալով լեռներ են դարձել, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ վճիտ աղբյուրներ:
Բայց երբ եղբայրները ծերացել են, էլ չեն կարողացել առավոտ վաղ արթնանալ: