Տեքստի սկիզբ
Շարադրանք գրելիս շատ կարևոր է սկիզբը: Այն պետք է ընդհանուր տեղեկություն տա, թե ինչի մասին է լինելու շարադրանքը: Եթե գրում եք շների և գայլերի մասին, կարելի է սկսել հետևյալ նախադասությամբ՝ Գայլերն ու շները ցեղակիցներ են, և չնայած շատ նման են իրար, բայց նաև տարբերություններ ունեն: Եթե գայլերի մասին է, ապա կարելի է սկսել այսպես՝ Գայլը գիշատիչ կենդանի է:
Տեքստի սկիզբը չպետք է շատ փաստեր պարունակի (օրինակ՝ Գայլերը զգուշավոր են, ապրում են զույգերով, բայց ձմռանը շրջում են ոհմակներով), ոչ էլ պետք է մեկ մասնավոր փաստ ներկայացնի, ասենք՝ միայն գայլի մասին (օրինակ՝ Գայլը սուր ատամներ ունի):