Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ածխածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը | Կարողանալ բնութագրել ածխածնի ենթախմբի (IVA խմբի) տարրերը |
2. | Ածխածին | Իմանալ ածխածնի ալոտրոպ ձևափոխությունները |
3. | Ածխածնի քիմիական հատկությունները | Իմանալ ածխածնի քիմիական հատկությունները` փոխազդեցությունը մետաղների, ոչ մետաղների և բարդ նյութերի հետ |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | IVA խմբին պատկանող տարրի բարձրագույն օքսիդի բանաձևի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի ենթախմբի ընդհանուր բնութագրի վերաբերյալ: Կարողանալ տրված շարքից ընտրել այդ խմբի տարրի բարձրագույն օքսիդի բանաձևը |
2. | Դրական օքսիդացման աստիճանով IVA խմբի տարրի ատոմ պարունակող միացության ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները IVA Խմբի տարրերի ընդհանուր բնութագրի վերաբերյալ: Կարողանալ որոշել նշված տարրերի օքսիդացման աստիճանները տարբեր միացություններում |
3. | 9 IVA խմբի տարրերի ընդhանուր բնութագրի վերաբերյալ հարցի ճիշտ պատասխանի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել աշակերտների գիտելիքները IVA խմբի տարրերի ընդհանուր բնութագրի վերաբերյալ |
4. | Պարզ նյութի անվանման որոշումը՝ ըստ բյուրեղավանդակի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգել աշակերտների գիտելիքները ածխածին տարրի առաջացրած պարզ նյութերի վերաբերյալ: Կարողանալ համապատասխանեցնել պարզ նյութի անվանումը և բյուրեղավանդակի տեսակը, կատարել համապատասխան հաշվարկներ |
5. | Նկարում պատկերված միայն ածխածին տարրից կազմված նյութի անվանման որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածին տարրի առաջացրած պարզ նյութերի վերաբերյալ |
6. | Ըստ ածխածնի ատոմների թվի գրաֆիտի նմուշի զանգվածի որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել աշակերտների գիտելիքները գրաֆիտի վերաբերյալ: Կարողանալ կազմել գրաֆիտի և ազոտական թթվի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և համակարգելով գիտելիքները, կատարել անհրաժեշտ հաշվարկներ |
7. | Ածխածնի ցուցաբերած հատկության որոշումը պարզ նյութի հետ փոխազդելիս | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Ստուգել աշակերտների գիտելիքները ածխածնի քիմիական հատկությունների (փոխազդեցությունը պարզ նյութերի հետ) վերաբերյալ: Կարողանալ ավարտել քիմիական ռեակցիայի հավասարումը և որոշել` ածխածինը վերականգնող է, թե օքսիդացնող |
8. | Ածխածնի և մետաղի օքսիդի փոխազդեցության հետևանքով առաջացած մետաղի զանգվածի որոշումը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի քիմիական հատկությունների (փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ) վերաբերյալ: Կարողանալ կազմել քիմիական ռեակցիայի հավասարումը և որոշել վերականգնված մետաղի զանգվածը ու անջատված ածխածնի օքսիդի ծավալը |
9. | Այրված ածխի նմուշում ածխածնի ատոմների քանակի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել աշակերտների գիտելիքները ածխածնի վերաբերյալ: Կարողանալ համակարգել գիտելիքները ածխածնի առաջացրած պարզ նյութերի, հատկությունների վերաբերյալ: Ամրապնդել խնդիր լուծելու ունակությունը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք ածխածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագրի վերաբերյալ | 00:07:00 | հեշտ | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի ենթախմբի ընդհանուր բնութագրի վերաբերյալ: Կարողանալ տրված շարքից ընտրել այդ խմբի տարրի բարձրագույն օքսիդի բանաձևը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք ածխածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագրի վերաբերյալ | 00:10:00 | միջին | 8Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները IVA Խմբի տարրերի ընդհանուր բնութագրի վերաբերյալ: Կարողանալ որոշել նշված տարրերի օքսիդացման աստիճանները տարբեր միացություններում, համապատասխանեցնել պարզ նյութի անվանումը և բյուրեղավանդակի տեսակը, կատարել համապատասխան հաշվարկներ, գրաֆիտի և ազոտական թթվի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և համակարգելով գիտելիքները, կատարել անհրաժեշտ հաշվարկներ |
2. | Ստուգողական աշխատանք ածխածնի ենթախմբի տարրերի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 14Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածին տարրի առաջացրած պարզ նյութերի վերաբերյալ, քիմիական հատկությունների (փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ) վերաբերյալ: Կարողանալ կազմել քիմիական ռեակցիայի հավասարումը և որոշել վերականգնված մետաղի զանգվածը ու անջատված ածխածնի օքսիդի ծավալը |