
















Ածխածին

Ածխածինը մեր մոլորակում առկա է ինչպես ազատ (գրաֆիտ, ալմաստ, կոքս, մուր, ածուխ), այնպես էլ կապված վիճակում:


Գրաֆիտ Ալմաստ


Կոկս Մուր
Ածխածնի բնական տարաձևություններն են գրաֆիտն ու ալմաստը:
Գրաֆիտ և ալմաստ
Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ:
Ալմաստի բյուրեղավանդակը նույնպես ատոմային է: Ի տարբերություն գրաֆիտի, ալմաստի բյուրեղավանդակում յուրաքանչյուր ածխածնի ատոմ շրջապատված է ածխածնի չորս ատոմով: Բյուրեղավանդակի տարածական կառուցվածքը կանոնավոր քառանիստ է (Ա):

Իր կառուցվածքի շնորհիվ ալմաստն ամենակարծր բնական նյութն է, ջերմության վատ հաղորդիչ է ու էլեկտրական հոսանք չի հաղորդում (մեկուսիչ է):
Հղկված ալմաստը` շողակնը (ադամանդ), շատ հնուց հայտնի զարդաքարերից է:

Գրաֆիտից ու ալմաստից բացի, հայտնի են ածխածնի ևս երեք տարաձևություն՝ կարբինը, պոլիկումուլենն ու ֆուլերենը, որոնք ստացվել են արհեստական եղանակով:
ֆուլերենի մոլեկուլը նմանվում է ֆուտբոլի գնդակի:

Փայտածուխ, մուր և կոկս
Փայտածուխը ստանում են փայտը չոր թորման ենթարկելիս: Փայտը փակ վառարանում առանց օդի (թթվածնի) մասնակցության մինչև \(300°C-600°C\) աստիճան տաքացնելիս ոչ թե այրվում է, այլ քայքայվում:
Փայտածուխը սև, փխրուն նյութ է, արտաքինից պահպանում է այն փայտի կառուցվածքը, որից ստացվել է: Փայտածխի կտորում նշմարվում են վիթխարի քանակով մանր անցքեր (փողանցքեր): Փողանցքերն ապահովում են փայտածխի մեծ մակերեսը, որով էլ պայմանավորված է այդ նյութի խիստ կարևոր հատկությունը` գոլորշիների, գազերի ու լուծված նյութերի կլանումը:
Փայտածխի կլանող ակտիվությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ածխի ծակոտիներից վերջնականապես հեռացնել չոր թորման ավարտից հետո այնտեղ մնացած տարբեր նյութերի մնացորդները: Այդպիսի ածուխն անվանում են ակտիվացրած:


Փայտածուխ Ակտիվացրած ածուխ
Մուրն ածխի սև, նուրբ և մանր փոշին է, որն առաջանում է, երբ ածխածին պարունակող նյութերի լրիվ այրումն իրականացնելու համար թթվածինը (կամ օդը) չի բավականացնում:
Կոքսը ստացվում է կոքսային վառարաններում՝ առանց օդի ներթափանցման քարածուխը շիկացնելով: Սա քարածխի չոր թորումն է (ջերմային քայքայում):
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015