Ածխածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը
Ածխածին \((C)\), սիլիցիում \((Si)\), գերմանիում \((Ge)\), անագ \((Sn)\) և կապար \((Pb)\) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի \(IVA\) խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ:
Ուշադրություն
Այս տարրերից ածխածինն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են:
 
images (9).jpg  images (10).jpg  images (11).jpg  download (15).jpg  download (16).jpg
 
Ածխածնի ենթախմբի տարրերի ատոմների արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն: 
 
img2.jpg
 
Այդ ենթախմբի տարրերն իրենցից ավելի փոքր էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի, օրինակ՝ մետաղների հետ առաջացրած միացություններում, ցուցաբերում են բացասական օքսիդացման աստիճան \((-4)\)
 
Իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ օժտված տարրերի, օրինակ՝ թթվածնի կամ ֆտորի հետ առաջացրած միացություններում, \(IVA\) խմբի տարրերը ցուցաբերում են հիմնականում \(+2\) և \(+4\) օքսիդացման աստիճաններ։
 
\(IVA\) խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն ունեն RO2 բանաձև, որտեղ \(R\)–ը այդ խմբի ցանկացած տարր է: Այդ օքսիդներին համապատասխանում են H2RO3 բանաձևն ունեցող թույլ, անկայուն թթուները, ընդ որում, կարգաթվի մեծացման հետ, դրանց թթվային հատկություններն ավելի ու ավելի են թուլանում:
 
Թույլ թթուներ՝ H2CO3,H2SiO3,H2GeO3       
 
Երկդիմի հիդրօքսիդներ` Sn(OH),4Pb(OH)4
 
\(IVA\) խմբի տարրերն առաջացնում են RH4 բանաձևով գազային ջրածնային միացություններ, որոնց կայունությունը ենթախմբում տարրերի կարգաթվի աճմանը զուգընթաց կտրուկ նվազում է, իսկ կապարն արդեն ջրածնային միացություն չի առաջացնում:
 
Օրինակ՝
 
1011313_1313_207.gif
 
Ածխածնի ջրածնային միացություն է օրինակ՝ մեթանը \((\)CH4\()\)
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015