Ածխածնի քիմիական հատկությունները
img1.png
 
Ածխածինը սովորական պայմաններում որևէ նյութի հետ չի փոխազդում, սակայն տաքացնելիս փոխազդում է մի շարք պարզ և բարդ նյութերի հետ:
Ածխածնի փոխազդեցությունը պարզ նյութերի հետ
Ածխածինը փոխազդում է մետաղների և ջրածնի հետ ցուցաբերելով օքսիդացնող հատկություն:
Ածխածինը ջրածնի հետ փոխազդում է մոտ \(1000°C\)-ում, իսկ նիկել կատալիզատորի ներկայությամբ ավելի ցածր ջերմաստիճանում, ինչի արդյունքում առաջանում է մեթան՝ C+2H2=CH4 
 
1011313_1313_207.gif
 
Տաքացնելիս ածխածինը փոխազդում է մեծ թվով մետաղների հետ (\(IA, IIA \) խմբի, ալյումինի)` առաջացնելով կարբիդներ`  
 
Ca+2C=CaC2 (կալցիումի կարբիդ)
 
4Al+3C=A4C3 (ալյումինի կարբիդ)
 
Հողալկալիական մետաղների կարբիդները փոխազդում են ջրի հետ` առաջացնելով ացիտիլեն (C2H2)
 
Օրինակ՝
 
BaC2+2H2O=Ba(OH)+C2H22

Ոչ մետաղների հետ փոխազդելիս ածխածինը հիմնականում վերականգնող հատկություն է ցուցաբերում:  
 
Օրինակ՝
 
C+2F2=CF4C+2S=CS2
 
Բավարար քանակությամբ թթվածնում (ալմաստ ու գրաֆիտ) կամ օդում, ածխածինը (կոկս, ածուխ) լրիվ այրվում է՝ առաջացնելով ածխածնի \((IV)\) օքսիդ՝
 
C+O2=CO2
 
Իսկ թթվածնի կամ օդի անբավարար քանակության դեպքում տեղի է ունենում թերայրում, և առաջանում է ածխածնի \((II)\) օքսիդ`
 
2C+O2=2CO
 
Ածխածինը փոխազդում է թթվածին պարունակող բարդ նյութերի հետ՝ դրանցից խլելով թթվածինը, այսինքն՝ ցուցաբերում է վերականգնող հատկություն:   
 
Օրինակ՝
 
1. Մի շարք կարբիդ չառաջացնող մետաղների \(( Pb, Ni, Co, Sc, Mo )\) օքսիդների հետ
 
PbO+C⟶t°Pb+CO2PbO+C⟶t°2Pb+CO2
 
2. Մի շարք կարբիդ առաջացնող մետաղների \(( Ca, Ba, Sr, Na, K )\) օքսիդների հետ՝
 
CaO+3C⟶t°CaC2+CO2CaO+5C⟶t°2CaC2+CO2
 
3. Որոշ ոչ մետաղների օքսիդների հետ՝
 
C+CO2⟶t°2CO2C+SiO2⟶t°Si+2CO
 
4. Խիտ ծծմբական և ազոտական թթուների հետ՝
 
C+2H2SO4=CO2↑+2SO2↑+2H2O3C+4HNO3=3CO2↑+4NO↑+2H2O
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015