
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Թթվածին, քիմիական տարր և պարզ նյութ | Կարողանալ դիտարկել թթվածին տարրը որպես ատոմի որոշակի տեսակ և իմանալ թթվածին պարզ նյութի բնութագիրը |
2. | Թթվածնի ֆիզիկական հատկությունները, ստացումը | Իմանալ թթվածնի ֆիզիկական հատկությունները, ստացման եղանակները |
3. | Թթվածնի քիմիական հատկությունները | Սովորել թթվածնի քիմիական հատկությունները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Թթվածին քիմիական տարրի վերաբերյալ ճշմարիտ պնդման ընտրությունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածին տարրի վերաբերյալ: Սովորողը պետք է տարբերի քիմիական տարրի ատոմի և այդ ատոմով առաջացած պարզ միացությունների բնութագրիչները՝ հատկությունները |
2. | Թթվածին պարզ նյութի վերաբերյալ պնդման մեջ բաց թողած բառի լրացում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածին պարզ նյութի վերաբերյալ: Կարողանալ լրացնել պնդումները |
3. | Նետրոնների թվի որոշումը թթվածնի իզոտոպում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածնի իզոտոպների վերաբերյալ: Կարողանալ որոշել նեյտրոնների թիվը թթվածնի տրված իզոտոպում: Կրկնել տեսական նյութը ատոմի կառուցվածքի վերաբերյալ |
4. | Թթվածին պարունակող խառնուրդի զանգվածի որոշում՝ ըստ բաղադրիչների նյութաքանակի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ հաշվել գազային նյութերի զանգվածները: Որոշել խառնուրդի զանգվածը, եթե հայտնի են խառնուրդը կազմող նյութերի քանակները |
5. | Թթվածին պարունակող նյութի քայքայումից անջատված թթվածնի քանակի որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածնի ստացման եղանակների վերաբերյալ: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարումը և որոշել առաջացած թթվածնի քանակը |
6. | Որոշել քայքայված նյութի զանգվածը ըստ անջատված թթվածնի նյութաքանակի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ ըստ ռեակցիայի հավասարման որոշել քայքայված նյութի զանգվածը, եթե հայտնի է քայքայման հետևանքով անջատված թթվածնի նյութաքանակը |
7. | Ըստ ռեակցիայի հավասարման անջատված թթվածնի ծավալի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Իմանալ թթվածնի ստացման եղանակները, կարողանալ կազմել ընթացող ռեակցիայի հավասարում և հաշվել ըստ ռեակցիայի հավասարմանը անջատված թթվածնի ծավալը |
8. | Քայքայված նյութի զանգվածի որոշում, որի հետևանքով անջատվել է հայտնի ծավալով թթվածին: | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Իմանալ, որ կալիումի պերմանգանատի քայքայումից թթվածին ստանում են լաբորատոր պայմաններում: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարում և հաշվել քայքայված նյութի զանգվածը, եթե հայտնի է անջատված թթվածնի ծավալը |
9. | Ջրի զանգվածի որոշումը, որի քայքայումից ստացված թթվածնում այրվել է որոշակի քանակով նյութ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ կազմել ջրի քայքայման, թթվածնում նյութերի այրման ռեակցիաների հավասարումները: Հաշվել ջրի այն զանգվածը, որի քայքայումից ստացված թթվածնում այրվել է որոշակի քանակով նյութ |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք թթվածնի վերաբերյալ | 00:07:00 | հեշտ | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածին տարրի վերաբերյալ, թթվածնի իզոտոպների վերաբերյալ: Սովորողը պետք է տարբերի քիմիական տարրի ատոմի և այդ ատոմով առաջացած պարզ միացությունները, արողանա որոշել նեյտրոնների թիվը թթվածնի տրված իզոտոպում: |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք թթվածնի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 9Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածին պարզ նյութի, թթվածնի ստացման եղանակների վերաբերյալ: Սովորողը պետք էկարողանա կազմել ռեակցիայի հավասարումը և որոշել առաջացած թթվածնի քանակը, ավարտել պնդումները թթվածնի վերաբերյալ: |
2. | Ստուգողական աշխատանք թթվածնի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 8Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները թթվածնի վերաբերյալ: Սովորողը պետք էկարողանա ըստ ռեակցիայի հավասարման որոշել քայքայված նյութի զանգվածը, եթե հայտնի է քայքայման հետևանքով անջատված թթվածնի նյութաքանակը, կազմել ջրի քայքայման, թթվածնում նյութերի այրման ռեակցիաների հավասարումները: |