Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում \(30\) մլ թթվածին է լուծվում ( \(100\) ծավալ ջրում՝ \(3\) ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝  \(100\) ծավալ սառցաջրում (\(0°C\)) \(5\) ծավալ թթվածին է լուծվում:
 
Թթվածնի խտությունը \(0°C\)-ում և \(101\) կՊա ճնշման պայմաններում \(1,43\) գ/լ է, օդից ծանր է \(1, 11\ \)անգամ: Թթվածինը  եռում է \(-183°C\)-ում, իսկ պնդանում է  \(-219°C\)-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (\(HgO\)) քայքայումից:
 
   2HgO=t°2Hg+O2
 
th (4).jpg
                       Սնդիկի օքսիդ
 
Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝
 
\(1\). Հեղուկ օդից
\(2\). Ջրի էլեկտրոլիզից
 
2H2Օ=2H2+O2
 
Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
 
\(1\). Կալիումի պերմանգանատի քայքայումից՝
 
2KMnO4=t°K2MnO2+MnO4+O2
 
\(2\).Կալիումի քլորատի քայքայումից՝
 
2KClO3=t°,MnO22KCl+3O2
 
\(3\). Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝
 
2H2O2=2H2O+O2
 
\(4\). Կալիումի նիտրատի քայքայումից՝
 
2KNO3=t°2KNO2+O2
 
Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:
 
th (5).jpg