
















Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը \(47,2\) % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է երեք կայուն իզոտոպների ձևով`
Թթվածին տարրի բնութագիրը`
Հայերեն անվանում | Լատիներեն անվանում | Քիմիական նշան | Քիմիական նշանի արտասանություն | Հարաբերական ատոմային զանգված \((Ar)\) | Օքսիդացման աստիճանը միացություններում |
Թթվածին | \(Oxygenium\) | \(Օ\) | \(Օ\) | \(15,9994\)\(16\) | Հիմնականում՝ \(-2,\)պերօքսիդներում՝ \(-1,\)ֆտորի հետ միացություններում՝ \(+1\) և \(+2\) |
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության \(Vl\) խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը \(8\) է, միջուկի լիցքը՝ \(+8\): Թթվածնի ատոմում առկա \(8\) էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` \(2\) էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` \(6\): \(6\) էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը \(2\) էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը միացություններում երկվալենտ է:

Թթվածնի ատոմի կառուցվածքը
Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ , և եռթթվածին կամ օզոն՝ :


Թթվածնի մոլեկուլի մոդել Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի գրաֆիկական բանաձևն է՝ O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ \(Mr\) () \(=32\)
Մոլային զանգվածը՝ \(M\)() \(=32\ \)գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ \(Vm =22,4\) լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի \(1/5\) մասը կամ ծավալի \(21\) տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան Քիմիա 8 Երևան 2014