
















Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:
Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
Լաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝
ոլոռի հատիկի չափ ծծումբը գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով: Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝ հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի ավելի վառ բոցով:

2.Փոխազդեցություն ածխածնի հետ
Գդալիկի մեջ շիկացվում է ածխի կտորը ( այն չի այրվում, միայն առկայծում է) և իջեցվում թթվածնով անոթի մեջ: Ածուխը ավելի է շիկանում և արագ այրվում՝ անջատելով ջերմություն:

Թթվածնի պակասի դեպքում առաջանում է շմոլ գազ՝
3.Փոխազդեցություն ֆոսֆորի հետ
Երկաթե գդալիկի մեջ կարմիր ֆոսֆորը լցվում, տաքացվում և իջեցվում է թթվածնով անոթի մեջ: Այն այրվում է պայծառ բոցով՝ առաջացնելով սպիտակ ծուխ:

Թթվածնի փոխազդեցությունը մետաղների հետ
Պինցետի ծայրով մագնեզիումի ժապավենը պահվում է օդում՝ մոտեցնելով այրվող մարխը, մագնեզիումը այրվում է, հեռացվում է մարխը, որի ընթացքում այն շարունակում է այրվել օդում կուրացնող բոցով:

2.Փոխազդեցություն պղնձի հետ
Շիկացնելով պղնձե լարը թթվածնի միջավայրում կամ օդում՝ այն օքսիդանում է, բայց լույս կամ ջերմություն չի անջատվում:

Թթվածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ
1.Փոխազդեցություն մեթանի հետ
Բնական գազի հիմնական բաղադրամասի՝ մեթանի, այրման ռեակցիան է՝
2.Փոխազդեցություն օքսիդների հետ
Կատալիզատորի ներկայությամբ ծծմբի (\(IV\)) օքսիդը փոխազդում է թթվածնի հետ՝ առաջացնելով ծծմբի (\(VI\)) օքսիդ՝
Ինչպես տեսնում ենք, թթվածնի հետ պարզ և բարդ նյութերի փոխազդեցության արգասիքները կազմված են երկու տարրերից՝ թթվածնից և այլ տարրից:
Երկտարր քիմիական միացությունները, որը կազմված է \(-2\ \)օքսիդացման աստիճանով թթվածնից և մեկ այլ տարրի ատոմներից, անվանվում է օքսիդ: