Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Օքսիդների դասակարգումը: Ստացման եղանակները Կարողանալ օքսիդների դասակարգել:Իմանալ ստացման եղանակները և կարողանալ կազմել վերջիններիս վերաբերյալ քիմիական ռեակցիաների հավասարումները:
2. Օքսիդների քիմիական հատկությունները Իմանալ հիմնային, թթվային և երկդիմի օքսիդների քիմիական հատկությունները
3. Հիմքերի դասակարգումը,ստացումը, քիմիական հատկությունները Իմանալ հիմքերի դասակարգումը, ստացումը, քիմիական հատկությունները: Կազմել քիմիական ռեակցիաների հավասարումներ հիմքերի ստացման և քիմիական հատկությունների վերաբերյալ:

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Օքսիդների դասակարգում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները << Օքսիդներ>> թեմայի վերաբերյալ: Խորացնել գիտելիքները օքսիդների վերաբերյալ: Կարողանալ դասակարգեկ օքսիդն ըստ բանաձևի
2. Օքսիդի ընտրությունը՝ ըստ ագրեգատային վիճակի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդների ագրեգատային վիճակների վերաբերյալ: Կարողանալ ընտրել օքսիդը, որը նորմալ պայմաններում գտնվում է նշված ագրեգատային վիճակում
3. Օքսիդի ընտրությունը՝ ըստ իրեն համապատասխանող հիդրօքսիդի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները <<Օքսիդներ>> թեմայի վերաբերյալ: Խորացնել գիտելիքները օքսիդների վերաբերյալ: Կարողանալ դասակարգեկ օքսիդը ըստ իրեն համապատասխանող հիդրօքսիդի
4. Օքսիդի բանաձևի կազմում՝ ըստ անվանման և մոլային զանգվածի որոշման 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները << Օքսիդներ>> թեմայի վերաբերյալ:Կրկնել տեսական նյութը օքսիդների դասակարգման վերաբերյալ. ստուգել բանաձև կազմելու հմտությունը. եթե տրված է օքսիդի բանաձևը, նաև մոլային զանգված հաշվելու հմտությունը
5. Օքսիդի որոշումը՝ ըստ քիմիական հատկությունների և ստացման եղանակների 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները <<Օքսիդներ>> թեմայի վերաբերյալ. կրկնել տեսությունը օքսիդների ստացման և քիմիական հատկությունների վերաբերյալ. խորացնել գիտելիքները օքսիդների մասին
6. Օքսիդի մոլային զանգված և զանգվածի որոշում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Օքսիդներ» թեմայի վերաբերյալ: Խորացնել գիտելիքները օքսիդների վերաբերյալ: Կարողանալ հաշվել օքսիդի մոլային զանգվածը և զանգվածը
7. Ռեակցիայի ամբողջացում՝ ըստ օքսիդի ստացման և հատկությունների 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Օքսիդներ» թեմայի վերաբերյալ: Կրկնել օքսիդների քիմիական հատկությունները: Կարողանալ կազմել և հավասարեցնել քիմիական ռեակցիայի հավասարումը
8. Կազմել ռեակցիայի հավասարումը՝ ըստ անլուծելի հիմքերի քիմիական հատկության 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները հիմքերի քիմիական հատկությունների և ստացման վերաբերյալ: Կարողանալ համակարգել գիտելիքները և կազմել ռեակցիայի հավասարումը, ըստ որի կատարել հաշվարկներ: Խորացնել գիտելիքները քանակաչափության թեմայի վերաբերյալ
9. Խառնուրդ պարունակող օքսիդի զանգվածի որոշում 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդներից լուծվող հիմքերի ստացման վերաբերյալ: Կարողանալ կազմել օքսիդից հիդրօքսիդի ստացման ռեակցիայի հավասարումը, կատարել համապատասխան հաշվարկներ և որոշել խառնուրդ պարունակող օքսիդի զանգվածը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք օքսիդների վերաբերյալ 00:07:00 հեշտ 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները << Օքսիդներ>> թեմայի վերաբերյալ: Խորացնել գիտելիքները օքսիդների վերաբերյալ: Կարողանալ դասակարգեկ օքսիդն ըստ բանաձևի: Ստուգել բանաձև կազմելու հմտությունը. եթե տրված է օքսիդի բանաձևը, նաև մոլային զանգված հաշվելու հմտությունը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք օքսիդների վերաբերյալ 00:15:00 միջին 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդների ագրեգատային վիճակների վերաբերյալ: Կարողանալ ընտրել օքսիդը, որը նորմալ պայմաններում գտնվում է նշված ագրեգատային վիճակում
2. Ստուգողական աշխատանք 00:25:00 բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները օքսիդներից լուծվող հիմքերի ստացման վերաբերյալ: Կարողանալ կազմել օքսիդից հիդրօքսիդի ստացման ռեակցիայի հավասարումը, կատարել համապատասխան հաշվարկներ և որոշել խառնուրդ պարունակող օքսիդի զանգվածը