Screenshot_4.png
 
Հիմքերի շարքին են դասվում այն նյութերը, որոնց մոլեկուլում մետաղի ատոմը կապված է մեկ կամ մի քանի հիդրօքսո՝ (\(OH\)), խմբի հետ։ Քիմիական ռեակցիաների ընթացքում հիդրօքսո խումբը կարող է մի նյութից անփոփոխ անցնել մեկ այլ նյութի:
Հիմքերի բաղադրություններում պարունակվող հիդրօքսո՝ (\(OH\)), խումբը  միավալենտ է,
ուստի հիմքերի բաղադրությունը արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ \( Me(OH)n\), որտեղ \(Me\)-ն մետաղն է, իսկ \(n\)-ը թվապես հավասար է տվյալ հիդրօքսիդում \(Me\)-ի օքսիդացման աստիճանին։
Հիմքերը հիմնականում իոնային միացություններ են. կապը մետաղի ատոմի և \((OH)\) խմբի միջև իոնային է:
Հիմքերի թվին է դասվում նաև ամոնիումի հիդրօքսիդը՝  NH4OH (այդ նյութին համապատասխանող ջրային լուծույթը կենցաղում հայտնի է անուշադրի սպիրտ
անվանմամբ)։
Հիմքերի դասակարգումը
Հիմքերը դասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության` լուծելի (ալկալիներ) և անլուծելի:
 
Ուշադրություն
Ջրում լուծելի են միայն ալկալիական և հողալկալիական մետաղների հիդրօքսիդները, դրանք թվով \(8\)-ն են՝LiOH,NaOH,KOH,RbOH,CsOH,Ca(OH)2,Ba(OH)2Sr(OH)2:  
Ալկալի է համարվում նաև NH4OH-ը:
Հիմքերի ստացումը
Ալկալիները (ջրում լուծելի հիմքերը) կարող են ստացվել.

• համապատասխան մետաղի ու ջրի փոխազդեցությունից՝
 
2Na + 2H2O = 2NaOH + H2Ba + 2H2O = Ba(OH)2 + H2
 
• համապատասխան մետաղի օքսիդի ու ջրի փոխազդեցությունից՝
 
Li2O + H2O = 2LiOHBaO +  H2O = Ba(OH)2

Ջրում չլուծվող հիմքերն ստացվում են համապատասխան մետաղի լուծելի աղի ու ալկալու փոխազդեցությունից, օրինակ՝
 
CrSO4 + 2NaOH = Cr(OH)2↓ + Na2SO4Cu(NO3)+22KOH = Cu(OH)2↓ + 2KNO3MnCl 2Ba(OH)2 = Mn(OH)2↓ + BaCl2
Հիմքերի քիմիական հատկությունները
1.Հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի հետ
  
Ջրում լուծելի հիմքերը` ալկալիները, գունավորում են հայտանյութերը` լակմուսը` կապույտ, մեթիլօրանժը` դեղին, իսկ ֆենոլֆտալեինը՝ մորեգույն։ 
 
Screenshot_3.png
  
2.Հիմքերի և թթուների փոխազդեցությունը
  
Թթուների հետ փոխազդում են և լուծվող, և անլուծելի հիմքերը՝ առաջացնելով աղ և ջուր (չեզոքացման ռեակցիա):
 
 2NaOH + H2SO 4Na2SO 4 + 2H2OCu(OH)2 + H2SO 4 = CuSO 4 + 2H2O2KOH + H2S = K2S + 2H2O
 
3.Ալկալիների և թթվային օքսիդների փոխազդեցությունը
 
Ba(OH)2 + CO2 = BaCO3↓ + H2OCa(OH)2 + SO2 = CaSO3↓ + H2O
 
4.Ալկալիների և աղերի  փոխազդեցությունը
  
Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման։ Ըստ որում` ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կամ անլուծելի հիմք,
կամ անլուծելի աղ լինի՝
 
FeSO 42KOH = Fe(OH)2↓ + K2SO 4Na2SO 4Ba(OH)2 = BaSO 4↓ + 2NaOH
 
5.Ալկալիների և ոչ մետաղների փոխազդեցությունը
  
Ոչ մետաղներից ալկալիները փոխազդում են, հիմնականում հալոգենների հետ։ Այս դեպքում, որպես կանոն` կրկին աղ և ջուր են առաջանում, օրինակ՝
 Cl22NaOH = NaCl + NaOCl + H2O

6. Անլուծելի հիմքերի քայքայումը
  
Անլուծելի հիմքերը  հիմնականում անկայուն են ու տաքացնելիս քայքայվում են` ջուր և հիմնային օքսիդ առաջացնելով, օրինակ՝
 
Cu(OH)2 = CuO + H2O2Al(OH)3 = Al2O3 + 3H2O
 
Ուշադրություն
Ալկալիները կայուն նյութեր են, ուստի չափավոր տաքացնելիս չեն քայքայվում։
Երկդիմի հիդրօքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններ, անվանվում են երկդիմի (ամֆոտեր
Երկդիմությունը (ամֆոտերությունը) նյութի հատկությունն է` փոխազդելու և՛ թթուների, և՛ հիմքերի հետ։
1.Երկդիմի հիդրօքսիդների և թթուների փոխազդեցությունը՝
 
Zn(OH)+22HCl=ZnCl2+2H2OAl(OH)+33HCl=AlCl3+3H2O
 
2. Երկդիմի հիդրօքսիդների և ալկալիների փոխազդեցությունը՝
  
Zn(OH)+22NaOH=Na2ZnO2+2H2OAl(OH)+NaO3H=NaAlO2+2H2O