
















Հիմնային օքսիդների քիմիական հատկությունները
Հիմնային օքսիդ \(+\) ջուր \(→ \)հիդրօքսիդ
Օրինակ
Կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում է կալցիումի հիդրօքսիդ:
2. Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:
Հիմնային օքսիդ \(+\) թթու \(→\) աղ \(+\) ջուր
3. Հիմնային օքսիդները կարող են փոխազդել այլ տեսակի (թթվային և երկդիմի) օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:
Հիմնային օքսիդ \(+\) թթվային օքսիդ \(→\)աղ
Օրինակ
Մագնեզիումի օքսիդը փոխազդելով ածխածնի (\(IV\)) օքսիդի հետ՝ առաջացնում է մագնեզիումի կարբոնատ:
Թթվային օքսիդների քիմիական հատկությունները
Թթվային օքսիդ \(+\) ջուր \(→\) թթու
Օրինակ
Ծծմբի (VI) օքսիդը փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով ծծմբական թթու:
Ուշադրություն
Սիլիցիումի օքսիդը՝ ջրի հետ չի փոխազդում:
2. Թթվային օքսիդները փոխազդում են ալկալիների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:
Թթվային օքսիդ \(+\) հիմք \(→\) աղ \(+\) ջուր
Օրինակ
Ծծմբի (\(IV\)) օքսիդը, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ,՝առաջացնում է նատրիումի սուլֆատ և ջուր:
3. Թթվային օքսիդները փոխազդում են հիմնային օքսիդների հետ՝ առաջացնելով աղեր:
Թթվային օքսիդ \(+ \)հիմնային օքսիդ \(→ \)աղ
Օրինակ
Ածխածնի (\(IV\)) օքսիդը փոխազդելով կալցիումի օքսիդի հետ՝ առաջացնում է կալցիումի կարբոնատ:
Երկդիմի (ամֆոտեր) օքսիդների քիմիական հատկությունները
1.Երկդիմի օքսիդները փոխազդելով թթուների կամ թթվային օքսիդների հետ ցուցաբերում են հիմնային օքսիդներին բնորոշ (հիմնային) հատկություններ:
Օրինակ
Ցինկի օքսիդի և աղղաթթվի փոխազդեցությունից առաջանում է ցինկի քլորիդ և ջուր:
Իսկ ալյումինի օքսիդի և ազոտի (\(V\)) օքսիդի փոխազդեցությունից առաջանում է ալյումինի նիտրատ՝
2. Երկդիմի օքսիդները՝ փոխազդելով ալկալիների կամ ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ, ցուցաբերում են թթվային հատկություններ:
Երկդիմի օքսիդների և ալկալիների համահալումից ընթանում է քիմիական ռեակցիա, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր:
Օրինակ
Ցինկի օքսիդի և կալիումի հիդրօքսիդի համահալումից առաջանում է կալիումի ցինկատ և ջուր:
Եթե ալյումինի օքսիդը համահալել նատրիումի հիդրօքսիդի հետ, ապա կառաջանա նատրիումի ալյումինատ և ջուր՝
Բերիլիումի օքսիդի և կալիումի օքսիդի փոխազդեցությունից առաջանում է նատրիումի բերիլատ՝