Ինչպես գիտեք, ԻմԴպրոց կրթական կայքը 2015 թվականից սկսեց իր գործունեությունը ՀՀ-ում։ Կարող ենք փաստել, որ հասարակության լայն շերտեր անընդունելի էին համարում կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների դիտարկումը միևնույն հարթությունում։
Երեկ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ, Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանդիպում ԻմԴպրոց կրթական կայքի գործադիր տնօրեն Գոռ Այվազյանի, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի, նշված դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանի և Աշտարակ համայնքի 34 դպրոցի տնօրենների հետ։