Մեր մասին

Այն լայնորեն կիրառվում է նաև Լատվիայում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և Ավստրիայում:
«ԻմԴպրոց» կայքի էլեկտրոնային շտեմարանը ներկայումս ընդգրկում է առաջադրանքներ 20 առարկաներից, որը Հայաստանում առկա ամենամեծ «խնդրագիրքն» է։
Աշակերտի առաջադիմության աճի միջին ցուցանիշը կազմում է 15%՝ «ԻմԴպրոց» կայքով կանոնավոր պարապելու դեպքում:
«ԻմԴպրոց» կայքը ուսումնական գործընթացում օգտագործելու դեպքում ուսուցիչը տնտեսում է իր աշխատանքային ժամանակը մոտ 30%-ով։
Բարելավել
ուսման
որակը
հետաքրքիր
աշակերտների համար
Պարգևել
մանկավարժ-
ներին ստեղծագործելու բերկրանք

Մեկնարկեցին GenEexis համակարգի մշակման աշխատանքները: Համակարգը հասանելի է 10 լեզուներով, այդ թվում հայերեն։

Առաջադրանքների ստեղծման GenEexis համակարգը ներդրվեց մի շարք եվրոպական երկրների դպրոցներում: Դրա միջոցով ստեղծվում են առաջադրանքներ բոլոր առարկաներից։

Մեկնարկեց ЯКласс կրթական կայքը, որի առաջադրանքները
համապատասխանում են Ռուսաստանի պետական առարկայական ծրագրերին։

Մեկնարկեց ԻմԴպրոց համահայկական կրթական կայքը, որի առաջադրանքները համապատասխանում են Հայաստանի պետական առարկայական ծրագրերին։

Երևանի Ա.Սախարովի անվ. N69 հիմնական դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ, տնօրենի տեղակալ, վերապատրաստող, փորձագետ, հետազոտող, որակավորման 2-րդ աստիճանի տարակարգ (2015թ): Վերապատրաստվել է Շվեյցարիայի CERN-ի միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում, ԱՄՆ-ի Լինքոլնի համալսարանի «Համագործակցություն կրթության բնագավառում» ծրագրի շրջանավարտ է, բազմաթիվ հոդվածների, գրքերի հեղինակ և համահեղինակ:

Տարրական դասարանների ուսուցչուհի՝ ավելի քան 28 տարվա մանկավարժական փորձով։ Կրթության ազգային ինստիտուտի Նախադպրոցական և տարրական կրթության բաժնի տարրական կրթության մասնագետ։ Համահեղինակ է «Մայրենի-4» դասագրքի, նաև ուսումնաօժանդակ ավելի քան 30 ձեռնարկների:

ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թիվ 1 ամբիոնի դասախոս, դոցենտ: Վերապատրաստվել է Լոնդոնի Իլինգի քոլեջում, ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի համալսարանի զարգացման ծրագրի դասընթացները: Հիմնական և ավագ դպրոցի 5-12 դասարանների դասագրքերի, բազմաթիվ ուսուցչական ձեռնարկների, ուսումնական ծրագրերի և բառարանների հեղինակ է:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցիչ, վերապատրաստող դասախոս, Քիմիա 7, Քիմիա 8, Քիմիա 9 դասագրքերի համահեղինակ, բազմաթիվ հոդվածների, թեստերի, ուսուցչական ձեռնարկների հեղինակ: Բազմաթիվ օլիմպիադաների հանձնաժողովների անդամ։

Ինֆորմատիկայի և ՏՀՏ տեխնոլոգիաների մասնագետ, Երևանի թիվ 105 դպրոցի ուսուցիչ: Microsoft ընկերության կողմից ճանաչվել է որպես փորձագետ-ուսուցիչ: Վերապատրաստվել է Ավստրիայում, Ռումինիայում, Վրաստանում: «Ինֆորմատիկայի թեստեր 6-7-րդ դասարանների համար» և «Ինֆորմատիկայի թեստեր 8, 9 և 10-րդ դասարանների համար» ժողովածուների և մի շարք ուսումնամեթոդական ուղեցույցների և ձեռնարկների, ինչպես նաև www.informatika.am ուսումնական կայքի հեղինակ:

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի,վերապատրաստող դասախոս, ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկների համահեղինակ: Վերապատրաստվել է ԱՄՆ –ում՝ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից նախաձեռնված «Ուսուցիչների փոխանակում » ծրագրի շրջանակներում:

Չեխովի անվ,թիվ 55 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, վերապատրաստող դասախոս, որակավորման առաջին աստիճանի տարակարգ (2013): Բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու» 7 և 8 խնդրագրքերի, «Ֆիզիկա և աստղագիտություն խնդիրների ժողովածու 9» գրքի համահեղինակ: Առարկայական օլիմպիադաների հանձնախմբի անդամ:

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ, Ֆիզմաթ, գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև «Ֆիզիկա 7», «Ֆիզիկա 8», «Ֆիզիկա 9» դասագրքերի խմբագիր և հեղինակ, «Ֆիզիկա 10», «Ֆիզիկա 11», «Ֆիզիկա 12» դասագրքերի համահեղինակ, «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու 7», «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու 8», «Ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների ժողովածու 9» խնդրագրքերի համահեղինակ:

Քիմիական գիտությունների թեկնածու, Էջմիածնի հմ. 5 ավագ դպրոցում որպես բնագիտական հոսքի ուսուցիչ: Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանների (Քիմիա, I, II, III մաս), ինչպես նաև ավելի քան 50 գիտական հոդվածների, գրքերի և գյուտերի հեղինակ:

«Քվանտ» վարժարանի աշխարհագրության ուսուցիչ և օլիմպիական խմբի ղեկավար: ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատող: Բազմաթիվ հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ:

Երևանի Ա. Շիրակացու անվան կրթահամալիրի աշխարհագրության ուսուցչուհի: Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի, աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ: Մասնակցել է Միջազգային Բակալավրիատ կազմակեպության կողմից կազմակերպված «Միջառարկայական դասավանդումն ու ուսուցումը հիմնական դպրոցում» (3-րդ կատեգորիա) առցանց վերապատրաստմանը:

«Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ: ՀՀ ԳԱԱ-ի Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտական խմբագիր: Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի և Ստրասբուրգի ամառային դպրոցի շրջանավարտ: 2015-2016-ին անցել է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով վերապատրաստում:

Մոսկվայի Պետական Համալսարանի երևանյան մասնաճյուղի Ա. Հ. Երիցյանի անվան ավագ դպրոցի կենսաբանության ուսուցիչ և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս: 2014թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն. «Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձևավորման մանկավարժական պայմանները» խորագրով և արժանացել մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճանի: Հեղինակել է 10-ից ավել գիտական հոդված և «Մանկավարժության զարգացման արդի միտումները» խորագրով ուսումնամեթոդական ձեռնարկ:

Բանասիրական գիտությունների թեկնածու, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ: 2015-16 ուստարում հայերեն է դասավանդել Սոֆիայի Սբ.Կլիմենտ Օհրիդսկի պետական համալսարանի դասական և արդի բանասիրության ֆակուլտետի հայագիտության բաժնում: Հեղինակ է 20-ից ավելի գիտական և մեթոդական հոդվածների, համահեղինակ է երկու բառարանների, դպրոցական դասագրքերի (Մայրենի 3, Մայրենի 4), ուսումնական, ուսումնաօժանդակ և մեթոդական շուրջ 15 ձեռնարկների:

Միջնակարգ կրթության ոլորտի պատասխանատու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: 2011-2018 թթ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մշտական համակարգող:

«Լույսի սերունդ» կրթական հիմնադրամի (ԼՍԿՀ) տնօրեն, ծրագրերի գծով փոխտնօրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: 2016-2018 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ:

Մաթեմատիկ՝ մանկավարժի որակավորմամբ: 4 տարվա կառավարչական աշխատանքային փորձ, 6 տարվա աշխատանքային փորձ տարբեր կազմակերպությունների զարգացման և վաճառքի ոլորտում:

Պատմաբան, արվեստաբան: Կառավարման մագիստրոս, 5 տարվա աշխատանքային փորձ աշակերտների զարգացման և մանկավարժների վերապատրաստման ոլորտում:

Հանրային կառավարման մագիստրոս: Բանասեր, գերմաներեն լեզվի մասնագետ: Աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման, թվային մարքեթինգի և վերապատրաստումների ոլորտում:

Լեզվաբան, մանկավարժության մագիստրոս: 4 տարվա աշխատանքային փորձ կրթության, դասավանդման և խմբագրության ոլորտում։

Համակարգչային գիտությունների մագիստրոս, 4 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում։