ԹՈՓ-երի կիրառումը գնահատականի բարձրացման գործընթացում
Նախորդ տեսական նյութում մենք դիտարկեցինք, թե ինչպես են վարժանքի աշխատակարգը և վարկանիշային համակարգը նպաստում ուսումնական մոտիվացիայի ձևավորմանը և բարձրացմանը։
 
O6FZBA0.jpg
 
Այն հանգամանքը, որ ԹՈՓ-ում հաշվարկվում են այն դասարանի առարկաներից վաստակած միավորները, որում գրանցված է աշակերտը, ԻմԴպրոց կայքի վարկանիշային համակարգին տալիս է որոշակի առավելություններ՝
  1. Ուսումնական ծրագրի շրջանակներում օբյեկտիվություն․ ավագ դասարանների աշակերտները չեն կարող վարկանիշով ավելի բարձրանալ՝ կատարելով ցածր դասարանների առաջադրանքները։
  2. Ուսուցիչը կարող է ԹՈՓ-երն օգտագործել գնահատականի բարձրացման համար։
Ուսուցիչների փորձը հնարավորություն է տալիս հաստատել, որ սովորողներին միանգամայն արդարացված կարելի է ոգևորել լավ գնահատականով։
 
Աշակերտների պատվոգրերի մասին առավել մանրամասն կարդացեք տվյալ թեմայի հաջորդ տեսական նյութերում։     
Ինչո՞ւ աշակերտը չկա համադասարանցիների ԹՈՓ-ում
Համադասարանցիների ԹՈՓ-ում հայտնվելու համար աշակերտը պետք է ԻմԴպրոց կայքում գրանցված լինի իր ուսումնական հաստատությունում և «Առարկաներ» բաժնի իր դասարանից կատարի առաջադրանքներ և թեստեր։
 
Եթե աշակերտը տեսանելի չէ իր դասարանի ԹՈՓ-ում, ապա՝
  • ամենայն հավանականությամբ նա սխալ դասարանում կամ սխալ դպրոցում է գրանցված։ «Օգտատերերի կառավարում»  iconmenu-user-management.png բաժնում ստուգեք՝ կա՞ արդյոք այդպիսի աշակերտ Ձեր դասարանում։   
  • Օգնեք, որ աշակերտն իր պրոֆիլի կարգավորումներում ընտրի ճիշտ ուսումնական հաստատություն կամ օգնության համար գրեք \(info@imdproc.am\) էլփոստի հասցեին: