ԹՈՓ համադասարանցիներ
ԻմԴպրոց կայքի գլխավոր մոտիվացնող բաժինը ԹՈՓ-ն է՝ մրցույթ ըստ միավորների քանակի, որոնք տրվում են ճիշտ կատարած առաջադրանքների դիմաց։ 
 
ԻմԴպրոց կայքն ունի եռամակարդակ ԹՈՓ-եր՝

• Համադասարանցիների ԹՈՓ;
• Ուսումնական հաստատությունում դասարանների ԹՈՓ;
• Երկրի, մարզի, բնակավայրի կտրվածքով ուսումնական հաստատությունների ԹՈՓ։
Վերհիշենք ԻմԴպրոց կայքում միավորներ կուտակելու հիմնական սկզբունքները։
  • Յուրաքանչյուր առաջադրանք կատարելու համար կարելի է վաստակել որոշակի քանակի միավորներ (♦)։ Առաջադրանքին կից տեսանելի է, թե քանի միավոր է հնարավոր հավաքել առավելագույնից։

    Sc2.png
     
  • Բոլոր միավորները, որոնք աշակերտը վաստակել է «Առարկաներ» բաժնում, տեսանելի են նրա հանրային պրոֆիլում։ Այդ միավորները վերջինիս անձնական հաջողություններն են։  

    Screenshot_4-w1011.png
     
  • Եթե առաջին փորձից հնարավոր չի եղել հավաքել առավելագույն միավորներ, ապա կարելի է նորից կատարել առաջադրանքը՝ մինչ առավելագույնին հասնելը։ 
     
  • Առավելագույն քանակի միավորներ կարելի է վաստակել միայն մեկ անգամ։ Միևնույն առաջադրանքի բազմակի կատարման արդյունքում միավորներ չեն կուտակվում։ 
     
  • Աշակերտի հավաքած որոշ միավորներ դառնում են «թոփային», այսինքն հայտնվում են ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-ում։ ԹՈՓ-ում ավելանում են միայն այն դասարանի առարկաների առաջադրանքների կատարման համար վաստակած միավորները, որտեղ գրանցված է Աշակերտը։
Օրինակ
Եթե \(7\)-րդ դասարանի աշակերտը կատարում է \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաների առաջադրանքները, ապա «ԹՈՓ» բաժնում ավելանում են միայն \(7\)-րդ դասարանի առարկաներից վաստակած միավորները։
  • Օգոստոսին ԻմԴպրոց համակարգն Աշակերտներին ավտոմատ տեղափոխում է հաջորդ դասարան։ Երբ Աշակերտի դասարանն ավտոմատ փոխվում է, ապա ԹՈՓ-ում, այդ թվում նաև դպրոցների ԹՈՓ-ում, միավորների քանակը կարող է փոփոխվել։   
     
  • Եթե Աշակերտն իր անձնական էջում փոխում է դասարանը, կամ, եթե ուսուցիչն է փոխում աշակերտի դասարանը, ապա ԹՈՓ-ում, այդ թվում նաև դպրոցների ԹՈՓ-ում, միավորների քանակը կարող է փոփոխվել։ Այս կանոնը կիրառելի է ԻմԴպրոց համակարգի բոլոր ԹՈՓ-երում։
Օրինակ՝ \(7\)-րդ դասարանի աշակերտը կատարում է \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաների առաջադրանքները։ Կայքի իր հանրային էջում տեսանելի է իր կատարած բոլոր առաջադրանքների համար վաստակած բոլոր միավորների գումարը, այսինքն՝ \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաները։ Սակայն ԹՈՓ-ում հաշվարկվում են միայն \(7\)-րդ դասարանի առարկաների առաջադրանքների կատարման համար վաստակած միավորները։  
 
Ամռանը \(7\)-րդ դասարանի աշակերտն ԻմԴպրոց համակարգի օգնությամբ ավտոմատ փոխադրվել է \(8\)-րդ դասարան։ Հիմա նա \(8\)-րդ դասարանի աշակերտ է։ Վերջինիս հանրային էջում կպահպանվեն \(6\)-րդ, \(7\)-րդ և \(8\)-րդ դասարանների առարկաներից վաստակած միավորները։ ԹՈՓ-ում կդադարեն հաշվարկվել \(7\)-րդ դասարանի առաջադրանքների միավորները և կսկսվեն հաշվարկվել \(8\)-րդ դասարանի առաջադրանքների կատարման համար տրված միավորները։ ԹՈՓ-ում առաջին հորիզոնականներ բարձրանալու և միևնույն ժամանակ իր ուսումնական հաստատության վարկանիշը բարձրացնելու նպատակով \(8\)-րդ դասարանի Աշակերտը պետք է շարունակի կատարել \(8\)-րդ դասարանի առաջադրանքները։  
 
Դիտարկենք ԹՈՓ-երի առաջին մակարդակը՝ համադասարանցիների ԹՈՓ-ը։ Ինչպես երևում է անվանումից, այստեղ մրցում են համադասարանցիները։  
 
Screenshot_4-w1183.png
  1. Գործարկեք «ԹՈՓ» բաժինը 1_topi_zvezda.png։
  2. Ընտրեք «ԹՈՓ համադասարանցիներ»։
  3. Ձեր ուսումնական հաստատությունը և երկիրը ավտոմատ կընտրվեն։ 
  4. Ընտրեք դասարանը/խումբը։
    Ձեր առջև է ընտրված դասարանների ԹՈՓ-ն՝ ըստ բոլոր առարկաների։ Վերևի օրինակում ներկայացված է \(1Ա\) ԹՈՓ-ը «ԻմԴպրոց»-ում՝ ըստ բոլոր առարկաների, իսկ ավելի ճիշտ՝ «Մաթեմատիկա, \(1\)-ին դասարան», «Ռուսաց լեզու \(1\)-ին դասարան» և այլն։ 
     
  5. Եթե ցանկանում եք տեսնել դասարանի ԹՈՓ-ը միայն Ձեր առարկայից, ապա կիրառեք լրացուցիչ զտիչ՝ «Առարկաներ»։

    Օրինակ՝ ընտրենք մաթեմատիկան։  
Screenshot_7.png

Եվ այսպես, ստորև բերված նկարում պատկերված է «ԻմԴպրոց» ուսումնական հաստատության \(1\)Ա դասարանի ԹՈՓ-ը՝ «Մաթեմատիկա, \(1\)-ին դասարան» առարկայից։ Դուք տեսնում եք «Մաթեմատիկա, \(1\)-ին դասարան» առարկայի միավորների քանակով (♦) դասավորված աշակերտների ցուցակը։ Յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց նշված է տվյալ առարկայից նրա վաստակած միավորների քանակը։

Screenshot_8.png
Ինչո՞ւ  աշակերտը չկա համադասարանցիների ԹՈՓ-ում
Համադասարանցիների ԹՈՓ-ում հայտնվելու համար աշակերտը պետք է ԻմԴպրոց կայքում գրանցված լինի իր ուսումնական հաստատությունում և «Առարկաներ» բաժնի իր դասարանից կատարի առաջադրանքներ և թեստեր։
 
Եթե աշակերտը տեսանելի չէ իր դասարանի ԹՈՓ-ում, ապա՝
  • ամենայն հավանականությամբ նա սխալ դասարանում կամ սխալ դպրոցում է գրանցված։ «Օգտատերերի կառավարում» iconmenu-user-management.png բաժնում ստուգեք՝ կա արդյո՞ք այդպիսի աշակերտ Ձեր դասարանում։   
  • Օգնեք, որ աշակերտն իր պրոֆիլի կարգավորումներում ընտրի ճիշտ ուսումնական հաստատություն կամ աջակցության համար գրեք info@imdproc.am հասցեին։
 
Ուսուցչի հեղինակային առարկաները՝ ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-ում
ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-ում կուտակվում են նաև «Առարկաների խմբագրում» ուսուցչի կողմից ստեղծված «Առարկայի» համար վաստակած միավորները։
 
«Առարկաների խմբագրի» վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք ՏՀՏ գրագիտության դասընթացի՝ «Առարկաների խմբագիր։ ԻմԴպրոց կայքում ուսուցչի աշխատանքային ծրագրի ստեղծում» թեմայում։