Ներդասարանային մրցույթների կազմակերպում
Մենք արդեն դիտարկեցինք ԻմԴպրոց կայքի կիրառման առավելությունը մոտիվացիայի բարձրացման գործընթացում՝ սովորողների անհատական արտադասարանային և դասարանային աշխատանքի ժամանակ։
 
Անդրադառնանք տաղանդավոր և առարկայի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերող սովորողների հետ տարվող արտադասարանային աշխատանքին, ինչպես նաև սովորողների լրացուցիչ խրախուսման միջոցներին՝ «ԻմԴպրոց»-ով պարապելու ժամանակ։
ԻմԴպրոց կայքում համադասարանցիների ԹՈՓ-ը հնարավորություն է տալիս բազմազանություն մտցնել աշակերտների հետ տարվող ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական աշխատանքներում։ 
Ներդասարանական մրցույթների կազմակերպման ժամանակ ուսուցչից նվազագույն ջանքեր են պահանջվում, քանի որ մրցույթներն ավտոմատացված են, մինչդեռ սովորողների ներդրումը բավականին մեծ է։
  • Դասարանում փոքր մրցույթ կազմակերպելուց առաջ նախ աշակերտներին ծանոթացրեք կայքին, ԻմԴպրոց կայքի առաջադրանքները կատարեք դասարանում, հանձնարարեք մի քանի տնային առաջադրանքներ, հանձնարարեք ստուգողական աշխատանք։ Սովորողներին հնարավորություն տվեք հասկանալ, թե ինչպես է աշխատում ԹՈՓ-երի համակարգը։
Շնորհալի երեխաները և բարձր դասարանների աշակերտները կայքի հնարավորություններին արագ են սկսում տիրապետել։
 
Կայքին ծանոթացնելուց հետո աշակերտների համար կազմակերպեք մրցույթ։ Առարկայական մասնագետը կարող է կազմակերպել մրցույթ տվյալ առարկայից։

Screenshot_8-1.png

 
  • Դասղեկը կարող է մրցույթ կազմակերպել բոլոր առարկաներից միաժամանակ։
  
Screenshot_10.png
 
  • Հայտարարեք մրցանակը (օրինակ՝  լավագույն վերջնական գնահատականը, պատվոգիր), մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները։
  • Չմոռանաք բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը՝ ամփոփելով միջանկյալ արդյունքները։
 
Ուշադրություն
ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-երի կիրառմամբ մրցույթների ժամանակ սովորողներին պարտադիր բացատրեք, որ ԹՈՓ-ում հայտնվում են միայն իրենց դասարանի առարկաների միավորները։
  • ԻմԴպրոց կայքի ԹՈՓ-երի օգնությամբ մրցույթների կազմակերպման առանձնահատկությունը թափանցիկություն է և բոլոր աշակերտների համար գործող դինամիկությունը։ Աշակերտը և ուսուցիչը ցանկացած ժամանակ կարող են տեսնել համադասարանցիների՝ տվյալ պահի վարկանիշը։