ԻմԴպրոց կայքի վարժանքների ինքնուրույն կատարումն աշակերտի կողմից
Արդի կրթական համակարգի զարգացման կարևորագույն պայմաններից է ՏՀՏ ակտիվ կիրառման մշակույթին տիրապետելու` սովորողների մոտիվացիայի զարգացումը։
ԻմԴպրոց կայքը ուսուցչին օգնում է ձևավորել և զարգացնել աշակերտների ուսումնական մոտիվացիան։
ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի այս թեմայում կպատմենք ԻմԴպրոց կայքի գործիքների մասին, որոնք ծնողը և ուսուցիչը կարող են կիրառել ուսումնառության մեջ` աշակերտի մոտիվացիան բարձրացնելու նպատակով։
Ի՞նչ է նշանակում «Վարժանքի աշխատակարգ»
ԻմԴպրոց կայքում գրանցված ցանկացած օգտատեր կարող է ազատ օգտվել «Առարկաներ» բաժնի հիմնական կրթական նյութերից՝ տեսություններից, առաջադրանքներից և թեստերից։ Սա նշանակում է, որ աշակերտը կարող է ցանկացած ժամանակ և ցանկացած հասանելի սարքի վրա ինքնուրույն վարժվել՝ ըստ ԻմԴպրոց կայքի դպրոցական ծրագրի առարկաների։ Ընդ որում, աշակերտը կարող է ընտրել ցանկացած առարկա՝ ցանկացած դասարանի համար, անկախ նրանից, թե ինչ է ինքն անցնում դպրոցում։
Այսպիսի համակարգը առաջադրում է լայն հնարավորություններ՝
- վերադառնալ նախորդ տարվա թեմաներին և «լրացնել» առարկայից ձեռք բերած գիտելիքները,
- ամրապնդել այն նյութը, որն աշակերտը տվյալ պահին ուսումնասիրում է դպրոցում,
- մշակել բարդ թեմաները,
- խորացնել հետաքրքրող թեմայից գիտելիքները՝ առաջ անցնելով կատարել առաջադրանքները, կատարել միասնական քննությունների համար նախատեսված առաջադրանքներ։
Ի՞նչն է մեծացնում մոտիվացիան վարժանքների աշխատակարգով պարապելու ժամանակ
1. Հասանելիությունը և հարմարավետությունը։ Ժամանակակից աշակերտի համար սովորական միջավայրում իրականացվող պարապմունքները։
Ժամանակակից աշակերտի ժամանցը հիմնականում կապված է համացանցի հետ՝ շփումներ, խաղեր, հոբբի. այս ամենն իրականացվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ։ Կրթական ռեսուրս հանդիսանալով՝ ԻմԴպրոց կայքը բնականոն ինտեգրված է աշակերտի համար սովորական դարձած համացանց-միջավայրին:
Կարևոր է նշել ևս մեկ առավելություն՝ արտաքին տեսքը: ԻմԴպրոց կայքի արտաքին ձևավորումը հարմարեցվում է համակարգչի մոնիտորին, պլանշետին, հեռախոսին։ Այս սարքերից յուրաքանչյուրի վրա հարմար և հաճելի կլինի կարդալ տեսական նյութերը, կատարել առաջադրանքները և թեստերը։
Համացանցին հասանելիություն ունենալու դեպքում աշակերտը կարող է պարապել իրեն հարմար ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում։
Լրացուցիչ, աշակերտը կարող է սոցիալական ցանցերում կիսվել ցանկացած հետաքրքիր առաջադրանքով կամ սեփական հաջողություններով, ճիշտ այնպես, ինչպես նա հաճախ կիսվում է նկարով կամ ինչ-որ գրառմամբ:
2. Հարգանք սովորողի հանդեպ։ Հոգեբանական հարմարավետության միջավայրի ստեղծում։
Ուսումնառության ընթացքում սխալները և անհաջողությունները միանգամայն բնական են։ Սակայն նույնիսկ մեծահասակ մարդը կախում ունի շրջապատի կարծիքից, իսկ աշակերտն՝ առավել ևս։
ԻմԴպրոց կայքի աշխատակարգն այնպիսին է, որ օտար որևէ մեկը չի կարող տեսնել, թե աշակերտը քանի անգամ է փորձել կատարել առաջադրանքը, կամ քանի անգամ է սխալվել։
ԻմԴպրոց կայքն ունի սկզբունք․ «հանրությանը» տեսանելի են միայն օգտատերերի հաջողությունները։ Անհաջող փորձերը և վատ գնահատականները կողմնակի անձանց տեսանելի չեն։
Օգտատիրոջ հանրային պրոֆիլում ցուցադրվում են՝
- ԻմԴպրոց կայքի «Առարկաներ» բաժնի բոլոր առաջադրանքների համար տրված բոլոր միավորները՝ (♦),
- «\(4\)»-ից ոչ ցածր բոլոր գնահատականները,
- Առաջընթացը՝ սկսած \(25\) %-ից։
Կայքի գլխավոր էջի «Այժմ լուծում են» և «Օրվա լավագույնը» ներդիրներում հայտնվում են օգտատերերի միայն լավ և գերազանց գնահատականները։ Առաջադրանքը լավ կատարելուց հետո հաճելի է հայտնվել կայքի գլխավոր էջում։
Աշակերտի՝ \(25\ \)%-ից և «\(4\)» գնահատականից ցածր արդյունքները տեսանելի են՝
- հենց աշակերտին՝ «Առարկաներ» բաժնում,
- ուսուցչին՝ «Աշակերտների արդյունքները» բաժնում, եթե ուսուցիչը ուզում է տեսնել թեմայի յուրացվածությունը,
- ծնողին, եթե աշակերտն իր արդյունքները հասանելի է դարձրել նրան։
Այս մոտեցման շնորհիվ չեզոքանում է սխալների համար քննադատվելու վախը, ինչն էլ մոտիվացնում է կրկին կատարել առաջադրանքը՝ մինչև ցանկալի արդյունքին հասնելը։
3. Յուրաքանչյուր աշակերտին՝ հաջողության հասնելու հավատի ներշնչում։
ԻմԴպրոց կայքի վարժանքները հնարավորություն են տալիս ուսումնառությունը կազմակերպել տարբերակման պայմաններում։ Կայքում ինքնուրույն պարապմունքների ժամանակ յուրաքանչյուր աշակերտ կարող է ինքնուրույն (կամ ուսուցչի կամ ծնողի օգնությամբ) ընտրել իրեն հարմար բարդության առաջադրանքներ, պարապել իրեն հարմար ռիթմով և ուսումնասիրել իրեն անհրաժեշտ թեմաներ։
4. Խաղային մեթոդով վարժանք։ Խթանում՝ մրցույթների միջոցով
ԻմԴպրոց կայքում միավորների կուտակման մասին մանրամասն կարելի է կարդալ հետևյալ հղումով՝ «Միավորները, առաջընթացը և գնահատականներն «ԻմԴպրոց» կայքում»։
Յուրաքանչյուր ճիշտ կամ մասնակի ճիշտ կատարված առաջադրանքի համար աշակերտը ստանում է միավորներ՝ ♦։ Միավորները հիմք են հանդիսանում թեմայի յուրացման տոկոսի հաշվարկման և առաջարկվող գնահատականի համար, և ոչ միայն։
ԻմԴպրոց կայքում աշակերտների վաստակած միավորները «ԹՈՓ» բաժնի գլխավոր տարրերն են։ Միավորները ԻմԴպրոցում վարկանիշային համակարգի տարրերն են։
ԹՈՓ-երը ԻմԴպրոց կայքի մոտիվացնող տարրերն են․ մրցույթ՝ ըստ ճիշտ կատարած առաջադրանքների համար վաստակած միավորների քանակի։
«ԹՈՓ» բաժինը ուսումնառության գործընթացում ներառում է հաղորդակցության և մրցույթի տարրեր։ Օրինակ՝ «Ո՞վ ավելի շատ միավոր կհավաքի» խաղը աշակերտներին մղում է առաջադրանքի համար առավելագույն միավոր վաստակել, կիսվել արդյունքներով։ «ԹՈՓ»-ում իրացված վարկանիշային համակարգը բնականորեն նպաստում է սովորողների գիտելիքների որակի բարձրացմանը։
ԹՈՓ-երի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք այս թեմայի հաջորդ տեսական նյութերում։
Ինչպե՞ս է Իմ+ բաժանորդագրությունը խթանում ուսումնառությունը
Իմ+ բաժանորդագրությունը՝
- վստահություն է ներշնչում սեփական ուժերի հանդեպ,
- խթանում է առաջադրանքների ինքնուրույն կատարմանը, ինչն էլ նպաստում է տիպային խնդիրների լուծման կարողությունների և հմտությունների ձևավորմանը,
- նպաստում է որակապես նոր առաջադրանքների լուծման կարողությունների ձևավորմանը:
Այսպիսով, սխալների ուղղման ինքնուրույն աշխատանքը ձևավորում է ինքնավերահսկման ունակություններ, իսկ հաջողությունները խթանում են աշակերտների հետագա ճանաչողական գործունեությունը։