Դասարանի ավտոմատ փոփոխություն
Օգոստոսի \(27\)-ին «ԻմԴպրոց» համակարգում տեղի է ունենում աշակերտների ավտոմատ փոխադրում հաջորդ դասարան: «Դպրոցական» և «Ուսանող» դերերով օգտատերերի դասարանի թիվը մեկով կավելանա։ Այսինքն, նրանք ովքեր սովորել են \(7\)-րդ դասարանում, ավտոմատ կփոխադրվեն \(8\)-րդ դասարան և այդպես շարունակ։
Փոխադրումից անմիջապես հետո համակարգը կառաջարկի հաստատել դասարանը կամ մեկ ուրիշը նշել։
Օգոստոսի \(27\)-ից հետո կայք մտնելիս յուրաքանչյուր աշակերտ կտեսնի հետևյալ հաղորդագրությունը՝
Ուշադրություն
\(12\)-րդ դասարանի նախկին աշակերտները մնում են դպրոցի կազմում, սակայն ստեղծված դասարանների ցուցակներից դուրս են մնում։ Անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է խմբագրել նրանց անձնական էջերը «Օգտատերերի կառավարում» բաժնում։
\(12\)-րդ դասարանի նախկին աշակերտին դպրոցի ցուցակից կարելի է հեռացնել երկու քայլի օգնությամբ։
Քայլ 1. «Սկիզբ»
Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ»)։
Կայքի ընտրացանկում ընտրեք «Օգտատերերի կառավարում» բաժինը ։
Քայլ 2. «Օգտատերերի հեռացում դպրոցից»
Ձեր առջև է դպրոցի օգտատերերի ցուցակը։
Աղյուսակում կտեսնեք՝
- Օգտատերերի ցուցակ
- Իմ+ բաժանորդագրություն
- Դասարան/Խումբ
- Էլեկտրոնային փոստ
- Սեղմեք այն աշակերտի անվան դիմաց գտնվող «աղբարկղի» նշանի վրա, որին ցանկանում եք հեռացնել դպրոցի ցուցակից։
- հայտնված պատուհանում հաստատեք Ձեր գործողությունները։
Դպրոցից հեռացնելուց հետո \(12\)-րդ դասարանի նախկին աշակերտը կմնա կայքում, սակայն նրա դերը կլինի «Հյուր»։ Այդ օգտատիրոջ բոլոր վաստակած միավորները կպահպանվեն նրա անձնական էջում, սակայն դպրոցների ԹՈՓ-ում չեն հաշվառվի։ Դպրոցի ցուցակից հեռացված աշակերտն իր էլեկտրոնային փոստին ծանուցում կստանա։
Դուք կարող եք Ձեր դպրոցի մի քանի նախկին աշակերտների միանգամից հեռացնել դպրոցի ցուցակից։
- նշիչ դրեք աղյուսակի կանաչ դաշտի «Օգտատեր» անվան կողքին,
- կամ էլ ուղղակի նշեք մի քանի օգտատերերի՝ նշիչ դնելով նրանցից յուրաքանչյուրի անվան դիմաց։
Աշակերտի փոխադրում հաջորդ դասարան ուսուցչի կողմից
Եթե աշակերտը գրանցված է սխալ դասարանում, ապա դա շատ հեշտ է ուղղել։
Քայլ 1. «Սկիզբ»
Մուտք գործեք ԻմԴպրոց կայքի «Օգտատերերի կառավարում» բաժին ։
Քայլ 2. «Աշակերտի դասարանի փոփոխում»
Ձեր առջև է դպրոցի օգտատերերի ցուցակը։
Աղյուսակում Դուք տեսնում եք՝
- Օգտատերերի ցուցակ
- Իմ+ բաժանորդագրություն
- Դասարան/Խումբ
- Էլեկտրոնային փոստ
- ընտրված աշակերտի դիմաց նշիչ դրեք, օրինակ՝ (Դուք կարող եք ընտրել/նշել միանգամից մի քանի աշակերտների);
- սեղմեք
- հայտնված պատուհանում ընտրեք դասարանը և պահպանեք։
Բոլոր աշակերտներին միանգամից ընտրելու համար նշիչ դրեք աղյուսակի կանաչ դաշտի «Օգտատեր» անվան կողքին։
Դասարանի փոփոխման այլընտրանքային եղանակ
1. Մտեք «Օգտատերերի կառավարում» բաժինը։
2. Օգտատերերի ցուցակում սեղմեք այն աշակերտի անվան/ազգանվան վրա, որին հարկավոր է փոխադրել հաջորդ դասարան։
3. Դուք գտնվում եք «Դպրոցի օգտատերերի պրոֆիլների խմբագրում» բաժնում, այստեղ Դուք կարող եք՝
- փոփոխել դերը պորտալում;
- փոփոխել օգտատիրոջ դասարանը և դասարանի տառը ①;
- դիտել կամ փոփոխել օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն;
- շտկել օգտատիրոջ անունը, ազգանունը;
- շտկել օգտատիրոջ սեռը, եթե այն սխալ է նշվել գրանցման ժամանակ;
- փոփոխություններ կատարելուց հետո սեղմել «Պահպանել փոփոխությունները» ②։