Ինչպե՞ս սովորողը խմբագրի «ԻմԴպրոց» կայքի իր պրոֆիլը: Կապակցված պրոֆիլներ
Ցանկացած աշակերտ, ինչպես նաև այլ օգտատեր, կարող է խմբագրել ԻմԴպրոց կայքի իր անձնական էջը։
Այսպիսով, աշակերտները գտնվում են ԻմԴպրոց համակարգում։ Ստորև ներկայացված է, թե նա ինչպես կարող է խմբագրել իր էջը։
Մուտք գործեք ԻմԴպրոց կայքի անձնական էջ։
Համակարգչում․
Այլ սարքի վրա․
Աշակերտը կտեսնի կայքի՝ իր հանրային պրոֆիլի արտաքին տեսքը և անձնական էջի հետ կատարվող հնարավոր գործողությունները։
- Ավելի մուգ գույնով ընդգծված բլոկ «\(2\)»-ը էջում տեղաշարժվելու բլոկն է։
- Բլոկ «\(1\)»-ը կայքում աշակերտի հանրային էջի տեսքն է։ Այն տեղեկությունն է, որը տեսնում են այլ օգտատերերը։
Եթե աշակերտն ընտրել է անանուն անձնական էջ, ապա մյուս օգտատերերը (բացի իր դպրոցի ուսուցիչներից) կայքում կտեսնեն աշակերտի անձնական էջն այսպես՝
«Խմբագրել անձնական էջը» բաժինը
Այստեղ կարելի է․
- խմբագրել Ձեր անձնական տվյալները (էլեկտրոնային փոստի հասցեն, նկարը, անունը, ազգանունը, ուսումնական հաստատությունը, դասարանը և այլն) ①;
- փոփոխել անձնական էջի գաղտնիության կարգավորումները (հանրային/անանուն անձնական էջ) ①;
- համաձայնվել ստանալ ծանուցումներ կամ հրաժարվել դրանցից ①;
- փոփոխել գաղտնաբառը ②;
- կայքից հեռացնել Ձեր անձնական էջը՝ բոլոր տվյալներով, միավորներով և ձեռքբերումներով հանդերձ ③;
- ետ վերադառնալ «Իմ պրոֆիլը» բաժնին ④։
Ինչպիսի՞ ծանուցումներ կարող է ստանալ աշակերտը:
Տեղեկատվական նամակներ կայքից․
Ծանուցումներ տնային և ստուգողական աշխատանքներ սկսելու մասին․
Այս ծանուցումներն ստանալու համար աշակերտը պետք է Իր անձնական էջում նշի իր գործող էլեկտրոնային փոստի հասցեն, որից նա պարբերաբար օգտվում է։ Այնուհետև էլեկտրոնային փոստի հասցեն հարկավոր է հաստատել՝ անցնելով ստացված նամակի հղմամբ։ Եթե աշակերտը էլեկտրոնային փոստի հասցե չունի, ապա կարելի է նշել ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն։
Ուշադրություն
Անձնական էջի խմբագրմանը պատասխանատվությամբ մոտեցե՛ք։
- Բացատրեք աշակերտներին, որ եթե նրանք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա ԻմԴպրոց կայքում նոր անձնական էջ բացելու, կարիք չկա կրկին գրանցվել։ Բավական է Ձեր անձնական էջում խմբագրել արդեն գոյություն ունեցող պրոֆիլի տվյալները։
Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են հավաքված միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով աշակերտի համար շատ կարևոր է ԻմԴպրոց կայքում ունենալ միայն մեկ անձնական էջ։ - Եթե աշակերտը փոփոխի էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նոր հասցեն հարկավոր կլինի հաստատել՝ անցնելով ստացված նամակում առկա հղումով։
- Հաջորդ դասարան փոխադրվելիս հարկավոր է Ձեր անձնական էջում փոփոխել դասարանի վերաբերյալ տեղեկությունը։
- Կայքից աշակերտի անձնական էջի հեռացման դեպքում միավորները, գնահատականները, ստուգողական աշխատանքները և այլ տվյալները վերականգնման ենթակա չեն։ Եթե աշակերտն անզգուշաբար ջնջել է իր անձնական էջը, ապա խնդրում ենք օգնության համար դիմել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ info@imdproc.am:
Խմբագրումից հետո փոփոխված տվյալները պահպանվում են սեղմելով հետևյալ կոճակը՝
«Իմ պրոֆիլը» բաժնին վերադառնալու համար հարկավոր է սեղմել Ձեր անվան վրա ④։
«Կապակցված պրոֆիլներ» բաժին
Այստեղ կարելի է ԻմԴպրոց կայքի Ձեր պրոֆիլը կապակցել սոցիալական ցանցի պրոֆիլին։
Եթե օգտատերը կապակցված պրոֆիլներ չունի․
- հարկավոր է սեղմել «Ավելացնել կապակցված պրոֆիլ»։
- սեղմել համապատասխան կայքի վրա՝ մուտք գործելու համար։
Մուտք գործելուց հետո պրոֆիլները կկապակցվեն և արտաքին պրոֆիլը (սոցիալական ցանցի պրոֆիլը) հնարավոր կլինի օգտագործել ԻմԴպրոց կայք մուտք գործելու համար։ Արտաքին պրոֆիլի միջոցով մուտք գործելիս կարիք չի լինի մուտքագրել ԻմԴպրոց կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչը կհեշտացնի կապակցված պրոֆիլների միջև անցումները։
ԻմԴպրոց կայքի պրոֆիլը կարելի է կապակցել մի քանի սոցիալական ցանցերի անձնական էջերի հետ։
«Իմ պրոֆիլը» բաժնին վերադառնալու համար հարկավոր է սեղմել էջի վերևում գտնվող Ձեր անվան վրա։
«Իմ+ բաժանորդագրություն» բաժին
Այս բաժնում կարելի է տեսնել ակտիվացման կարգավիճակը և ժամկետը, կամ էլ միացնել «Իմ+ բաժանորդագրություն» ծառայությունը։
Կայքից և ուսումնական նյութերից օգտվելը բոլոր ցանկացողների համար անվճար է՝ ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների։ Կայքում առկա է վճարովի ծառայություն, որը կոչվում է «Իմ+ բաժանորդագրություն»։ Վճարովի ծառայությունը տալիս է հասանելիություն բոլոր առաջադրանքների պատասխաններին և դրանց լուծման քայլերին։