Եթե աշակերտը մոռացել է էլեկտրոնային փոստի հասցեն
1. Մուտք գործեք «Օգտատերերի կառավարում» բաժինը։
Աղյուսակում Դուք կտեսնեք․
- Օգտատերերի ցուցակը
- Իմ+ բաժանորդագրությունը
- Դասարանը/խումբը
- Էլեկտրոնային փոստը
2. Օգտատերերի ցուցակում սեղմեք գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստի հասցեն կորցրած աշակերտի (ուսուցչի) անուն/ազգանվան վրա։
3. Դուք գտնվում եք «Դպրոցի օգտատիրոջ անձնական էջի խմբագրում» բաժնում, որտեղ Դուք կարող եք․
- դիտել կամ փոփոխել օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն ①;
- ուղղել օգտատիրոջ անունը, ազգանունը;
- ուղղել օգտատիրոջ սեռը, եթե գրանցման ժամանակ այն սխալ է նշված եղել;
- փոփոխել դերը պորտալում;
- փոփոխել օգտատիրոջ դասարանը և դասարանի տառը;
- փոփոխություններ կատարելուց հետ սեղմել «Պահպանել փոփոխությունները» ②։
Եթե աշակերտը մոռացել է գաղտնաբառը
Դուք կարող եք փոփոխել Օգտատիրոջ գաղտնաբառը (ամրագրել նորը)՝ սեղմելով «Փոփոխել գաղտնաբառը»․
- մուտքագրեք նոր գաղտնաբառը;
- կրկնեք նոր գաղտնաբառի մուտքագրումը;
- սեղմեք «Փոփոխել գաղտնաբառը»։