Ծծումբ՝ պարզ նյութ: Ծծմբի քիմիական հատկությունները:
Ծծումբը գոյություն ունի հիմնականում \(3\) պարզ նյութի՝ տարաձևությունների տեսքով:
1. Շեղանկյուն ծծումբ - : Առավել կայուն ձևափոխությունն է:
2. Ասեղնաձև (մոնոկլին) ծծումբ)` մուգ դեղին ասեղներ: Կայուն է \(96℃\) բարձր ջերմաստիճանում, սովորական ջերմաստիճանում փոխարկվում է շեղանկյուն ծծմբի:
3. Պլաստիկ շագանակագույն ռետինանման ամորֆ զանգված է, անկայուն է, արագ փոխարկվում է շեղանկյուն ծծմբի:
Ծծմբի ստացումը:
1. Արդյունաբերության մեջ ստանում են` բնածին ծծումբը հալելով ջրային գոլորշիներով:
2. Ծծմբաջրածնի ոչ լրիվ օքսիդացումից (թթվածնի անբավարարության պայմաններում).
Քիմիական հատկությունները:
Ծծմբի օքսիդացնող հատկությունը
Ծծմբի և ալկալիական մետաղների փոխազդեցությունն ընթանում է առանց տաքացման.
Ծծմբի և մյուս մետաղների փոխազդեցությունն ընթանում է տաքացման պայմաններում.
Օրինակ՝ երկաթի և ծծմբի փոխազդեցությունը
Հալված ծծմբի մեջ ջրածին անցկացնելիս առաջանում է ծծմբաջրածին.
Ծծմբի վերականգնող հատկությունը
Ծծումբը այրվում է կապտավուն բոցով՝ ծծմբի\((IV)\) օքսիդ առաջացնելով
Սենյակային ջերմաստիճանում ծծումբը փոխազդում է ֆտորի, քլորի, իսկ տաքացման պայմաններում՝ նաև բրոմի հետ:
Ծծումբը ֆտորի հետ առաջացնում է ծծմբի ֆտորիդ՝
ծծմբի\((VI)\) ֆտորիդի մոլեկուլի մոդելը
Ծծումբը փոխազդում է խիտ ծծմական և ազոտոկոն թթուների հետ՝
Ծծմբի կիրառությունը:
Արդյունահանվող ծծմբի կեսից ավելին ծախսվում է ծծմբական թթու ստանալու համար: Ծծմբի կիրառման բնագավառներն են` կաուչուկի վուլկանացում` ռետինի ստացում, էբոնիտի ստացում, լուցկու արտադրություն, սև վառոդի ստացում, գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքար, բժշկության մեջ մաշկային հիվանդությունների բուժում:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015