Ծծմբական թթվի ֆիզիկական հատկությունները և արտադրությունը:
Ծծմբական թթվի քիմիական բանաձևն է՝
կառուցվածքային բանաձևը
մոլեկուլի մոդելը
Ֆիզիկական հատկությունները:
Ծանր, չցնդող, յուղանման հեղուկ է, \(ρ =1,84\ \)գ/սմ³, լավ լուծվում է ջրում`անջատելով մեծ քանակությամբ ջերմություն: \(t°\) հալմ. \(= 10,3°C\), \(t°\)եռ. \(= 296°\)\(C\), օժտված է ջուր խլելու ընդունակությամբ (ածխացնում է թուղթը, փայտը, շաքարը):
Ուշադրություն
Ծծմբական թթուն փոքր բաժիններով պետք է լցնել ջրի մեջ և ոչ թե հակառակը:
Ծծմբական թթուն ջրում լուծելիս ջերմաստիճանը հասնում է \(100°\)\(C\)-ի:
Ծծմբական թթվի արտադրությունը:
Ծծմբական թթվի արտադրության հիմնական փուլերն են՝
Առաջին փուլ. ծծմբի\((IV)\) օքսիդի ստացումը.
Երկրորդ փուլ. -ի օքսիդացումը. մաքրելուց, չորացնելուց և ջերմափոխանակիչի միջով անցկացնելուց հետո մղում են կոնտակտային ապարատ \((\)\(450°С – 500°С\), կատալիզատոր` \()\), որտեղ -ը (ծծմբային անհիդրիդը) փոխարկվում է -ի (ծծմբական անհիդրիդի).
Երրորդ փուլ. կլանող աշտարակում -ը կլանում են խիտ ծծմբական թթվով: Կլանման համար չի կարելի ջուր օգտագործել, որովհետև գոյանում է ծծմբական թթվի մանր կաթիլներից կազմված մառախուղ.
(օլեում)
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015