Հալոգեններ՝ պարզ նյութեր:
Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է:
   
photo3.png 
                  Քլորի մոլեկուլի առաջացումը
 
photo2.png
                   Ֆտորի մոլեկուլի առաջացումը
 
photo1.png
                Հալոգենների մոլեկուլի առաջացումը
 
Ուշադրություն
Բոլոր ագրեգատային վիճակներում (գազային, գոլորշի, հեղուկ կամ պինդ) հալոգեն պարզ նյութերը կազմված են երկատոմ մոլեկուլներից (F2,Cl2,Br2,I2)
Ֆտորը` սուր գրգռող հոտով, բաց դեղին գույնի գազ է \((\)\(20°C\)\()\), չի հեղուկանում:
 
Chlorine_gas.jpg
         Ֆտոր՝ \((\)F2\()\)
 
Քլորը՝ սուր խեղդող հոտով, դեղնականաչ գույնի գազ է \((20°C)\), ճնշման տակ հեղուկանում է: 
 
chlorine-55.jpg
           Քլոր՝ Cl2
 
Բրոմը՝ տհաճ հոտով, կարմրագորշ \((20°C)\) հեշտ ցնդող հեղուկ է:
 
download (2).jpg
                    Բրոմ՝ Br2
 
Յոդը՝ սուր հոտով, մուգ մանուշակագույն՝ մետաղական փայլով, \(20°C\)-ում պինդ նյութ է, որը հեշտ ենթարկվում է սուբլիմացման (պինդ վիճակից ամիջապես անցնումը գազային վիճակի):
 
images (8).jpg
                          Յոդ՝ I2
 
Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ:
  
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
  
Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015