
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ազոտի օքսիդները | Իմանալ ազոտի օքսիդների ստացման եղանակները, ֆիզիկական և քիմիական հատկությունները |
2. | Ազոտական թթու և նրա աղերը | Իմանալ ազոտական թթվի և նրա աղերի՝ նիտրատների ստացման եղանակները և հատկությունները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ազոտի օքսիդի ընտրությունը՝ ըստ պնդման | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի օքսիդների վերաբերյալ: Կարողանալ տրված օքսիդների շարքից ընտրել այն օքսիդը, որին վերաբերում է առաջադրանքում ներկայացված պնդումը |
2. | Խիտ ազոտական թթվի հետ փոխազդող նյութի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները խիտ ազոտական թթվի վերաբերյալ: Տրված նյութերի շարքից աշակերտը պետք է կարողանա ընտրել այն նյութը, որը փոխազդում է խիտ ազոտական թթվի հետ |
3. | Նիտրատի ընտրությունը՝ ըստ թթվածնի քանակի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտական թթվի աղերի (նիտրատների) վերաբերյալ: Համակարգել գիտելիքները և տրամաբանորեն լուծել տրված առաջադրանքը |
4. | Նիտրատների քայքայման ռեակցիայի ուրվագրի ամբողջացում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտական թթվի աղերի վերաբերյալ: Կարողանալ ավարտել տրված աղի ջերմային քայքայման ռեակցիայի ուրվագիրը |
5. | Կազմել նոսր ազոտական թթվի և մետաղների միջև ընթացող ռեակցիայի հավասարումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի օքսիդների ստացման եղանակների: Կարողանալ կազմել նոսր ազոտական թթվի և մետաղների միջև ընթացող ռեակցիայի հավասարումը և որոշել անջատված գազի ծավալը |
6. | Աղի՝ նիտրատի քայքայումից առաջացած պինդ նյութի զանգվածի որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները` ազոտական թթվի, աղերի, նիտրատների վերաբերյալ: Կարողանալ կազմել նիտրատների քայքայման ռեակցիաների հավասարումները, համակարգել գիտելիքները և կատարել անհրաժեշտ հաշվարկներ` ըստ այդ հավասարումների |
7. | Ազոտի օքսիդի ընտրությունը՝ ըստ ալկալիների հետ փոխազդեցության | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 5Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի օքսիդների քիմիական հատկությունների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա ընտրել մի շարք օքսիդներից այն օքսիդը, որը փոխազդում է ալկալիների հետ, կազմել համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշել տրված քանակով մեծ կամ փոքր մոլային զանգվածով աղի զանգվածը |
8. | Մետաղի և խիտ ազոտական թթվի փոխազդեցությունից անջատված գազի ընտրությունը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտական թթվի քիմիական հատկությունների (փոխազդեցությունը մետաղների հետ) վերաբերյալ: Իմանալ պասիվ մետաղների և խիտ ազոտական թթվի փոխազդեցության հետևանքով անջատված օքսիդի բանաձևը: Կարողանալ համակարգել գիտելիքները, կազմել ռեակցիայի հավասարում և կատարել հաշվարկներ |
9. | Ազոտական թթվի զանգվածի որոշումը, եթե այն ստացվել է արտադրական եղանակով | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտական թթվի ստացման վերաբերյալ: Կարողանալ կազմել ազոտական թթվի արտադրական եղանակով ստացման բոլոր փուլերի ռեակցիաների հավասարումները և կատարել համապատասխան հաշվարկներ: Կրկնել ամոնիակի ստացումը արտադրությունում, վերօքս ռեակցիաների հավասարումները |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք ազոտի օքսիդների վերաբերյալ | 00:15:00 | հեշտ | 10Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի օքսիդների քիմիական հատկությունների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա ընտրել մի շարք օքսիդներից այն օքսիդը, որը փոխազդում է ալկալիների հետ, կազմել համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշել տրված քանակով մեծ կամ փոքր մոլային զանգվածով աղի զանգվածը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք ազոտական թթվի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 12Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները խիտ ազոտական թթվի վերաբերյալ: Տրված նյութերի շարքից աշակերտը պետք է կարողանա ընտրել այն նյութը, որը փոխազդում է խիտ ազոտական թթվի հետ |
2. | Ստուգողական աշխատանք ազոտի օքսիդների և ազոտական թթվի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 15Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ազոտական թթվի քիմիական հատկությունների (փոխազդեցությունը մետաղների հետ) վերաբերյալ: Իմանալ պասիվ մետաղների և խիտ ազոտական թթվի փոխազդեցության հետևանքով անջատված օքսիդի բանաձևը: Կարողանալ համակարգել գիտելիքները, կազմել ռեակցիայի հավասարում և կատարել հաշվարկներ |