Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ազոտի ստացումը և հատկությունները Իմանալ ազոտի ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները
2. Ամոնիակի մոլեկուլի կառուցվածքը, ստացումը, ֆիզիկական հատկությունները իմանալ ամոնիակի մոլեկուլային, կառուցվածքային բանաձևերը, ստացման եխանակները և ֆիզիկական հատկությունները:
3. Ամոնիակի քիմիական հատկությունները: Ամոնիումի աղերը Իմանալ ամոնիակի և ամոնիումի աղերի քիմիական հատկությունները

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Որոշել որ պնդումն է վերաբերում ազոտ տարրին, իսկ որը ազոտ պարզ նյութին 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ազոտ տարրի և պարզ նյութի վերաբերյալ: Կրկնել քիմիական տարրը և նյութը բնորոշող բնութագրիչները
2. Ազոտ պարունակող իոնային նյութի ընտրությունը՝ ըստ ազոտի օքսիդացման աստիճանի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի միացությունների վերաբերյալ: Կարողանալ ընտրել և անվանել միացությունը՝ ըստ ազոտի օքսիդացման աստիճանը
3. Ամոնիակի հետ փոխազդող նյութի ընտրություն՝ ըստ փոխազդեցության արգասիքում առկա կապի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ամոնիակի քիմիական հատկությունների վերաբերյալ: Կրկնել դոնորակցեպտորային կապի առաջացումը ամոնիումի իոնում
4. Ռեակցիայի ուրվագրում բաց տողած նյութի բանաձևի որոշում, հավասարման կազմում 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Ստուգել սովորողի գիտելիքները ամոնիակի վերաբերյալ (ստացումը, քիմիական հատկությունները): Կարողանալ որոշել ռեակցիայի ուրվագրում բաց տողած նյութի բանաձը, կազմել համապատասխան ռեակցիայի հավասարումը և կատարել համապատասխան հաշվարկ
5. Ամոնիումի աղի ընտրություն` ըստ ռեակցիայի արգասիքի 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ամոնիումի աղերի վերաբերյալ: Կարողանալ տրված աղերի եռյակից ընտրել ամոնիումի աղը, որի քայքայումից առաջանում է աղոտի(I) օքսիդ: Համակարգել գիտելիքները և կազմել ընթացող ռեակցիայի հավասարումը, կատարել համապատասխան հաշվարկներ
6. Օդի անհրաժեշտ ծավալի որոշումը՝ ըստ ջրածնի հետ փոխազդած ազոտի ծավալի 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի ստացման և քիմիական հատկությունների վերաբերյալ: Կարողանալ կազմել ազոտի և ջրածնի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը, հաշվել ըստ ռեակցիայի հավասարման փոխազդած ազոտի ծավալը և օդի ծավալը, որից հնարավոր է ստանալ նույն ծավալով ազոտ
7. Քայքայման ենթարկված աղի բանաձևի և նմուշի զանգվածի որոշում 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ամոնիումի աղերի վերաբերյալ: Կարողանալ համակարգել գիտելիքները և որոշել ամոնիումի աղի բանաձևը, կազմել քայքայման ռեակցիայի հավասարումը ու կատարել համապատասխան հաշվարկներ
8. Որոշել մետաղի օքսիդի և ամոնիակի փոխազդեցության հետևանքով վերականգնված արգասիքի զանգվածը 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ամոնիակի քիմիական հատկությունների վերաբերյալ: Կարողանալ կազմել ամոնիակի և մետաղի օքսիդի միջև ընթացող ռեակցիայի հավասարումը: Կատարել ըստ այդ հավասարման անհրաժեշտ հաշվարկներ
9. Ազոտի ծավալային բաժնի որոշումը գազային խառնուրդում 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի վերաբերյալ (փոխազդեցությունը թթվածնի հետ): Կրկնել գազային խառնուրդի միջին մոլային զանգված հասկացությունը: Կարողանալ համակարգել գիտելիքները և կատարել հաշվարկներ: Ամրապնդել խնդիր լուծելու հմտությունները

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք ազոտի վերաբերյալ 00:15:00 հեշտ 7Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ազոտ տարրի և պարզ նյութի վերաբերյալ: Կրկնել քիմիական տարրը և նյութը բնորոշող բնութագրիչները

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք ազոտի վերաբերյալ 00:15:00 միջին 12Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ազոտի միացությունների վերաբերյալ: Կարողանալ ընտրել և անվանել միացությունը՝ ըստ ազոտի օքսիդացման աստիճանի
2. Ստուգողական աշխատանք ազոտի վերաբերյալ 00:25:00 բարդ 24Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ամոնիումի աղերի վերաբերյալ: Համակարգել գիտելիքները և կազմել էլեկտրոլիտների միջև ընթացող ռեակցիայի հավասարումը: Կարողանալ, ըստ ռեակցիայի հավասարման, կատարել անհրաժեշտ հաշվարկներ: Կրկնել էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ տեսությունը