Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Սիլիցիումի տարածվածությունը բնության մեջ և ֆիզիկական հատկությունները Իմանալ սիլիցիումի բնական միացությունները և ֆիզիկական հատկությունները
2. Սիլիցիումի ստացումը և քիմիական հատկությունները Իմանալ սիլիցիումի ստացման հիմնական եղանակները և քիմիական հատկությունները
3. Սիլիցիումի (IV) oքսիդ Իմանալ սիլիցիումի օքսիդի ընդհանուր բնութագիրը և քիմիական հատկությունները

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Սիլիցիումի վերաբերյալ պնդման ամբողջացում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի վերաբերյալ: Կարողանալ տրված տարբերակներից ընտրել պնդման մեջ բացակայող բառը և ամբողջացնել պնդումը
2. Նյութի այն բանաձևի ընտրությունը, որի հետ փոխազդում է սիլիցիումը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի քիմիական հատկությունների վերաբերյալ
3. Աղերի զույգի ընտրությունը, եթե փոխազդեցության արգասիքներից մեկը անլուծելի սիլիկատ է 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել աշակերտների գիտելիքները սիլիկատների վերաբերյալ: Իմանալ անլուծելի սիլիկատների ստացման եղանակը
4. Սիլիցիումի և մագնեզիումի փոխազդեցության արգասիքի զանգվածի որոշում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի քիմիական հատկությունների (փոխազդեցությունը մետաղների հետ) վերաբերյալ: Ամրապնդել ըստ ռեակցիայի հավասարման հաշվարկ կատարելու կարողությունը
5. Սիլիցիումի (IV) օքսիդի զանգվածի որոշումը սիլիկատի որոշակի զանգվածում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի (IV) օքսիդի վերաբերյալ: Կարողանալ որոշել սիլիցիումի օքսիդի զանգվածը սիլիկատի որոշակի զանգվածում
6. Նստվածքի զանգվածի որոշումը՝ ըստ սիլիկատի հետ փոխազդած թթվի քանակի 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել աշակերտների գիտելիքները սիլիկաթթվի վերաբերյալ: Իմանալ, որ սիլիկաթթուն անլուծելի թթու է և ստացվում է սիլիկատի և այլ թթվի փոխազդեցությունից
7. Սիլիկատի բանաձևի որոշումը տրված փոխարկումների շղթայում 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի և նրա միացությունների վերաբերյալ: Կարողանալ որոշել սիլիկատի մոլային զանգվածը, եթե հայտնի է սիլիկատ առաջացնող մետաղի զանգվածային բաժինը օքսիդում
8. Սիլիցիդից ստացված սիլանի ծավալի և նրա այրման արգասիքի զանգվածի որոշում 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Ստուգել աշակերտների գիտելիքները սիլիցիումի միացությունների վերաբերյալ: Իմանալ սիլիցիումի ջրածնային միացության (սիլանի) ստացման եղանակը և քիմիական հատկությունները
9. Սիլիցիումի և նրա միացությունների վերաբերյալ ռեակցիաների հավասարումների կազմում՝ ըստ ուրվագրի 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի և նրա միացությունների վերաբերյալ: Կարողանալ կազմել ռեակցիաների հավասարումները՝ ըստ տրված փոխարկումների և կատարել համապատասխան հաշվարկներ

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք սիլիցիումի վրաբերյալ 00:07:00 հեշտ 5Մ. Ստուգել աշակերտների գիտելիքները սիլիկատների վերաբերյալ: Իմանալ անլուծելի սիլիկատների ստացման եղանակը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք սիլիցիումի և նրա միացությունների վերաբերյալ 00:15:00 միջին 7Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի քիմիական հատկությունների (փոխազդեցությունը մետաղների հետ) վերաբերյալ: Ամրապնդել ըստ ռեակցիայի հավասարման հաշվարկ կատարելու կարողությունը
2. Ստուգողական աշխատանք սիլիցիումի և նրա միացությունների վերաբերյալ 00:25:00 բարդ 17Մ. Ստուգել սովորողների գիտելիքները սիլիցիումի ստացման եղանակների վերաբերյալ: Իմանալ, մաքուր սիլիցիումի ստացման եղանակը և կարողանալ նյութերի շարքից ընտրել փոխազդեցության համար անհրաժեշտ նյութերը: Կատարել համապատասխան հաշվարկներ