Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ածխածնի օքսիդները | Իմանալ ածխածնի (II) օքսիդի ստացման եղանակները և հատկությունները |
2. | Ածխածնի (IV) օքսիդ | Իմանալ ածխածնի (IV) օքսիդի վերաբերյալ ստացման եղանակները և հատկությունները |
3. | Ածխաթթու և կարբոնատներ | Իմանալ ածխաթթվի ստացումը և հատկությունները, ձեռք բերել գիտելիքներ ածխաթթվի աղերի վերաբերյալ |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Նյութի ընտրությունը, որի քայքայումից ստացվում է ածխածնի (IV) օքսիդ | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (IV) օքսիդի ստացման եղանակների վերաբերյալ, կարողանալ տրված կարբոնատների բանաձևերից ընտրել խնդրի պայմանին համապատասխանողը |
2. | Նյութի ընտրությունը, որի հետ կփոխազդի ածխածնի (II) օքսիդը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (II) օքսիդի վերաբերյալ, կարողանալ տրված նյութերից ընտրել նյութը, որը փոխազդում է ածխածնի (II) օքսիդի հետ |
3. | Ածխածնի (IV) օքսիդի և շիկացած ածխի փոխազդեցությունից առաջացած գազի ծավալի որոշումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի օքսիդների վերաբերյալ, կարողանալ կազմել ածխածնի (IV) օքսիդի և ածխի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և որոշել անջատված ածխածնի (II) օքսիդի ծավալը |
4. | Ռեակցիաների հավասարումների կազմում՝ ըստ ուրվագրի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգել աշակերտների գիտելիքները ածխածնի օքսիդների վերաբերյալ: Կարողանալ համակարգել գիտելիքները և ըստ տրված ուրվագրի կազմել ռեակցիաների հավասարումները |
5. | Ավարտել ռեակցիայի հավասարումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատային աղերի հատկությունների վերաբերյալ: Կարողանալ ավարտել կարբոնատի և թթվի միջև ընթացող ռեակցիայի հավասարումը |
6. | Կարբոնատի և աղաթթվի փոխազդեցությունից անջատված գազի ծավալի որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխաթթվի և նրա աղերի վերաբերյալ, կարողանալ կազմել մետաղի կարբոնատի և աղաթթվի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և կատարել անհրաժեշտ հաշվարկներ |
7. | Ռեակցիաների հավասարումների կազմումը՝ ըստ տրված ուրվագրի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները «Ածխածին» թեմայի վերաբերյալ: Ըստ տրված ուրվագրի՝ կարողանալ կազմել ռեակցիաների հավասարումները և կատարել համապատասխան հաշվարկներ |
8. | Քայքայված կարբոնատի զանգվածի որոշումը՝ ըստ առաջացած այլ կարբոնատի տրված զանգվածի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատների վերաբերյալ: Կարողանալ կազմել ածխածնի օքսիդի և ալկալու փոխազդեցության հետևանքով առաջացած չեզոք աղի ստացման ռեակցիայի հավասարումը, կատարել համապատասխան հաշվարկներ |
9. | Նյութերի ընտրությունը, որոնց փոխազդեցությունից անջատված գազը առաջացնում է ալկալու հետ թթու աղ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 7Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատների և հիդրոկարբոնատների հատկությունների և ստացման վերաբերյալ: Իմանալ կարբոնատների և թթուների փոխազդեցության արգասիքները: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարում, որը ընթանում է ալկալու և ածխածնի (IV) օքսիդի միջև, եթե փոխազդեցության արգասիքը թթու աղ է |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք ածխածնի միացությոունների վերաբերյալ | 00:07:00 | հեշտ | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (IV) օքսիդի ստացման եղանակների վերաբերյալ, կարողանալ տրված կարբոնատների բանաձևերից ընտրել խնդրի պայմանին համապատասխանողը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք ածխածնի միացությունների վերաբերյալ | 00:15:00 | միջին | 8Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (II) օքսիդի վերաբերյալ, կարողանալ տրված նյութերից ընտրել նյութը, որը փոխազդում է ածխածնի (II) օքսիդի հետ, համակարգել գիտելիքները և ըստ տրված ուրվագրի կազմել ռեակցիաների հավասարումները |
2. | Ստուգողական աշխատանք ածխածնի միացությունների վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 15Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատների և հիդրոկարբոնատների հատկությունների և ստացման վերաբերյալ: Իմանալ կարբոնատների և թթուների փոխազդեցության արգասիքները: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարում, որը ընթանում է ալկալու և ածխածնի (IV) օքսիդի միջև, եթե փոխազդեցության արգասիքը թթու աղ է: |