
















ԱԾԽԱԾՆԻ \((IV)\) ՕՔՍԻԴ

Ածխածնի \((IV)\) օքսիդը (ածխաթթու գազը) օդից մոտավորապես \(1,5\) անգամ ծանր է, թույլ թթվային համով ու հոտով, անգույն ու ջրում լուծվող գազ է: \(1\) մթն ճնշման տակ \(–78°C\) ջերմաստիճանում վերածվում է պինդ ձյունանման զանգվածի:
Պինդ ածխաթթու գազը անվանում են «չոր սառույց», այն մոլեկուլային բյուրեղավանդակով նյութ է:


Այդ նյութն օդում, առանց հեղուկ վիճակի անցնելու, միանգամից գազի է վերածվում:

Ստացումը
Արդյունաբերության մեջ ածխածնի \((IV)\) օքսիդը ստացվում է կալցիումի կարբոնատի ջերմային քայքայումից:
Լաբորատորիայում ածխածնի \((IV)\) օքսիդը ստացվում է մարմարը, կրաքարը կամ կավիճն աղաթթվի հետ փոխազդելով:

Քիմիական հատկությունները
Ածխածնի \((IV\)) օքսիդը թթվային օքսիդ է, ուստի փոխազդում է ալկալիների, ջրի ու հիմնային օքսիդների հետ:
Օրինակ՝
ա) հիմնային օքսիդի հետ՝
բ) ալկալու հետ՝
Հիմքի պակասի դեպքում առաջանում է թթու աղ (հիդրոկարբոնատ)՝
գ) ջրի հետ՝

Բնության մեջ ածխածնի \((IV)\) օքսիդն առաջանում է ածխածին պարունակող նյութերն օքսիդանալիս, այրվելիս, ինչպես նաև մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության ընթացքում:

Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015