
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնադրույթները | Սովորողը պետք է կարողանա տարբերել հաղորդիչ և ոչ հաղորդիչ նյութերը, պատկերացնի իոնային հաղորդականությունը էլեկտրոլիտներում, գրի էլեկտրոլիտների դիսոցման մոլեկուլային, իոնային և կրճատ իոնային հավասարումները, տիրապետի էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնադրույթներին |
2. | էլեկտրոլիտային դիսոցման մեխանիզմը | Սովորողը պետք է տարբեերի էլեկտրոլիտների հալույթներում և լուծույթներում դիսոցման պատճառները, հասկանա էլեկտրոլիտային դիսոցման մեխանիզմները և կապ հաստատի քիմիական կապի բնույթի և դիսոցման մեխանիզմի միջև. |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնական դրույթները | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ կիրառել էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնադրույթները կոնկրետ դեպքերում, ամրապնդել գիտելիքները քիմիական կապի տեսակների և ատոմի կառուցվածքի վերաբերյալ |
2. | Նշել ոչ հաղորդիչ համակարգը առաջարկվող քառյակում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ ընտրել ոչ հաղորդիչ նյութը բացառման մեթոդով: Ամրապնդել գիտելիքները հաղորդիչների և էլեկտրոլիտների վերաբերյալ: |
3. | հաղորդիչ նյութի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները նյութերի հաղորդականությաան հատկության վերաբերյալ, ամրապնդել միջառարկայական կապը ֆիզիկայի հետ, հստակեցնել առաջին և երկրորդ կարգի հաղորդիչների դասակարգումը |
4. | էլեկտրոլիտի բանաձևի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կարողանալ տարբեր նյութերի քիմիական բանաձևերից ընտրել էլեկտրոլիտների բանաձևերը, ամրապնդել անօրգանական միացությունների դասակարգման վերաբերյալ գիտելիքները |
5. | Էլեկտրոլիտի բանաձևի ընտրություն և անվանում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել էլեկտրոլիտի բանաձևը և անվանել այն ըստ կանոնական անվանակարգի և որոշել, թե անօրգանական միացությունների ո՞ր դասին է պատկանում |
6. | Դիսոցման մեխանիզմի ընտրություն և իոնների քանակի հաշվարկ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել իոն-դիպոլային մեխանիզմով դիսոցող էլեկտրոլիտի բանաձևը, ամրապնդել գիտելիքները քիմիական կապի հիմնական տեսակների և նյութի քանակի վերաբերյալ՝ հաշվել իոնների գումարային քանակը |
7. | էլեկտրոլիտի դիսոցման մեխանիզմի ընտրություն | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ ընտրել դիպոլ-դիպոլային մեխանիզմով դիսոցող էլեկտրոլիտի բանաձևը, ամրապնդել գիտելիքները քիմիական կապի հիմնական տեսակների և ատոմամոլեկուլային ուսմունքի վերաբերյալ՝ հաշվել մոլեկուլի զանգվածը |
8. | Էլեկտրոլիտների քիմիական բանաձևերի ընտրություն | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ առանձնացնել էլեկտրոլիտների բանաձևերը տարբեր նյութերի բանաձևերի շարքից: Ամրապնդել գիտելիքները անօրգանական միացությունների դասկարգման և Արենիուսի էլեկտրոլիտային դիսոցման տեսության վերաբերյալ, հաշվել իոնի մոլային զանգվածը |
9. | էլեկտրոլիտի քանակի հաշվում՝ ըստ իոնների քանակների հարաբերության | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ գրել դիսոցման հավասարումներ և կատարել հաշվարկներ էլեկտրոլիտների և իոնների քանակների վերաբերյալ |
10. | Դիասոցման մեխանիզմ, դիսոցված քանակ | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ կապ հաստատել էլեկտրոլիտում առկա կապի տեսակի և դիսոցման մխանիզմի միջև, կարողանալ հաշվել էլեկտրոլիտի դիսոցման ենթարկված մասը՝ ըստ լուծույթում առկա իոնների մոլային կոնցենտրացիայի |
11. | Համանուն իոն պարունակող էլեկտրոլիտների ընտրություն՝ ըստ քանակների | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 7Մ. | Կարողանալ ընտրել էլեկտրոլիտների զույգ՝ ըստ դիսոցման մեխանիզմի և քանակների հարաբերության. կատարել զանգվածի հաշվարկ՝ ըստ լուծույթում առկա բոլոր իոնների գումարային քանակի |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 7Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա * տարբերել հաղորդիչների տեսակները. առաջին կարգի-էլեկտրոնային հաղորդականություն. երկրորդ կարգի-իոնային հաղորդականություն. ամրապնդել միջառարկայական կապը ֆիզիկայի հետ, * նյութերի քիմիական բանաևերից ընտրել էլեկտրոլիտների քիմիական բանաձևերը, հաստատել նրանց պատկանելիությունը անօրգանական նյութերի որոշակի դասին * պատկերացնել հալույթում կամ լուծույթում էլեկտրոլիտի դիսոցման մեխանիզմը, դիսոցումից ստացվող իոնների բաղադրությունը, լիցքի մեծությունը և այլն. ամրապնդել գիտելիքները քիմիական կապի հիմնական տեսակների և նյութի քանակի վերաբերյալ՝ հաշվել իոնների քանակը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների վերաբերյալ | 00:20:00 | միջին | 9Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների վերաբերյալ. սովորողը պետք է կարողանա. * ընտրել ոչ հաղորդիչ նյութը, անհրաժեշտության դեպքում՝ բացառման մեթոդով, ամրապնդել գիտելիքները հաղորդիչների և էլեկտրոլիտների վերաբերյալ. * ընտրել դիպոլ-դիպոլային մեխանիզմով դիսոցող էլեկտրոլիտի բանաձևը, ամրապնդել գիտելիքները քիմիական կապի հիմնական տեսակների և ատոմամոլեկուլային ուսմունքի վերաբերյալ՝ հաշվել մոլեկուլի զանգվածը. * գրել դիսոցման հավասարումներ և կատարել զանազան հաշվարկներ էլեկտրոլիտների և իոնների քանակների վերաբերյալ |
2. | Ստուգողական աշխատանք էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների վերաբերյալ | 00:30:00 | բարդ | 15Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները էլեկտրոլիտների և ոչ էլեկտրոլիտների վերաբերյալ. սովորողը պետք է կարողանա. * առանձնացնել էլեկտրոլիտների բանաձևերը տարբեր նյութերի բանաձևերի շարքից: Ամրապնդել գիտելիքները անօրգանական միացությունների դասկարգման և Արենիուսի էլեկտրոլիտային դիսոցման տեսության վերաբերյալ, հաշվել իոնի մոլային զանգվածը. * կապ հաստատել էլեկտրոլիտում առկա կապի տեսակի և դիսոցման մխանիզմի միջև, կարողանալ հաշվել էլեկտրոլիտի դիսոցման ենթարկված մասը՝ ըստ լուծույթում առկա իոնների մոլային կոնցենտրացիայի. * հաշվել համանուն իոն պարունակող երրորդ էլեկտրոլի քանակը՝ ըստ համանուն իոնների գումարային քանակի և էլեկտրոլիտների գումարային քանակի հարաբերության |