Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Գազի խտություն | Իմանալ, թե ի՞նչ է նյութի խտությունը, ի՞նչ միավորներով է այն արտահայտվում: Հիմնավորել գազային նյութերի համար կիրառվող խտության միավորի նպատակահարմարությունը և զանազան հաշվարկներ կատարելու հմտություն ձեռք բերել. մասնավորապես՝ կարողանալ հաշվել գազի մոլային զանգվածն ըստ գազի խտության |
2. | Գազի հարաբերական խտությունը | Իմանալ, թե ի՞նչ է մի գազի հարաբերական խտությունն ըստ երկրորդ գազի, պատկերացնել գազի հարաբերական խտության կապը համեմատվող գազերի մոլային զանգվածների և խտությունների հետ: Ձեռք բերել զանազան հաշվարկներ կատարելու հմտություն և կարևորել դրանց գործնական կիրառելիության հնարավորությունները |
3. | Գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը | Իմանալ,թե ի՞նչ է մի քանի գազերից ստացված գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը, ինչպե՞ս է այն կապված յուրաքանչյուր բաղադրամասի մոլային զանգվածի և նրա չափաբաժնի հետ, հմտանալ հաշվարկներ կատարելու մեջ և կարողանալնախանշմարել դրանց գործնական կիրառելիության հնարավոր ոլորտները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Գազի խտության հաշվումն ըստ նրա մոլային զանգվածի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ:Կարողանալ հաշվել գազի խտությունը (գ/լ) նորմալ պայմաններում՝ ըստ նրա մոլային զանգվածի |
2. | Գազի մոլային զանգվածի որոշումն ըստ նրա խտության | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ:Կարողանալ հաշվել գազի մոլային զանգվածն ըստ նրա խտության |
3. | Առաջին գազի հարաբերական խտությունն ըստ երկրորդ գազի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ հաշվել տրված գազի հարաբերական խտությունը ջրածնի նկատմամբ՝ ըստ գազի անվանման |
4. | Տարբեր գազերի զանգվածների համեմատումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ համեմատել նույն ծավալով տարբեր գազերի զանգվածները, այսինքն՝ հաշվել գազի հարաբերական խտությունն ըստ այլ գազի |
5. | Հավասար մասնաբաժիններով տարբեր գազերի խառնուրդի մոլային զանգվածի հաշվումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 1Մ. | Կարողանալ հաշվել հավասար մասնաբաժիններով երկու գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածը |
6. | Որոշակի մոլային հարաբերությամբ վերցրած գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածի հաշվարկը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ հաշվել որոշակի մոլային հարաբերությամբ տարբեր գազերից ստացված խառնուրդի միջին մոլային զանգվածը |
7. | Գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի գնահատումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 1Մ. | Կարողանալ գնահատել գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի թվային արժեքը՝ միջին թվաբանականի դատողության հիման վրա |
8. | Գազի քիմիական բանաձևի ընտրություն՝ ըստ նրա խտության | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ հաշվել գազերի մոլային զանգվածները և ընտրել համապատասխան քիմիական բանաձևն՝ ըստ խտության արժեքի |
9. | Գազի քիմիական բանաձևի ընտրություն՝ ըստ առաջադրանքում առկա նկարի | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ ըստ նկարի ընտրել ծածկագրված գազի քիմիական բանաձևը, հաշվել նրա մոլային զանգվածը և խտությունն ըստ օդի |
10. | Հավասար մոլային զանգվածով գազերի զույգի ընտրություն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Կարողանալ գազային նյութերի տրված բանաձևերից ընտրել հավասար մոլային զանգված ունեցող գազերի զույգը, հաշվել որոշակի քանակով գազի ծավալը |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք գազի խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ | 00:07:00 | հեշտ | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները գազի հարաբերական խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ Սովորողը պետք է կարողանա. * կիրառլ գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ, հաշվել գազի խտությունը (գ/լ) նորմալ պայմաններում՝ ըստ նրա մոլային զանգվածի * հաշվել տրված գազի հարաբերական խտությունը ամենաթեթև գազի՝ ջրածնի նկատմամբ՝ ըստ գազի անվանման * հաշվել գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը, մասնավորապես՝ հավասար մասնաբաժիններով երկու գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք գազի խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները գազի խտության, հարաբերական խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ. Սովորողը պետք է կարողանա. * կիրառել գիտելիքները Ավոգադրոյի օրենքից բխող հետևությունների վերաբերյալ, հաշվել գազի մոլային զանգվածն ըստ նրա խտության * համեմատել նույն ծավալով տարբեր գազերի զանգվածները, այսինքն՝ հաշվել գազի հարաբերական խտությունն ըստ այլ գազի * հաշվել որոշակի մոլային հարաբերությամբ տարբեր գազերից ստացված խառնուրդի միջին մոլային զանգվածը |
2. | Ստուգողական աշխատանք գազերի վերաբերյալ | 00:25:00 | բարդ | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքից բխող հետևությունների՝ գազի խտության, հարաբերական խտության, միջին մոլային զանգվածի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա * գնահատել գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի թվային արժեքը՝ միջին թվաբանականի դատողության հիման վրա * պատկերացնել գազի խտության և մոլային զանգվածի ուղիղ համեմատականությունը. մասնավորապես՝ գազային նյութերի տրված բանաձևերից ընտրել հավասար մոլային զանգված ունեցող գազերի զույգը, հաշվել որոշակի քանակով գազի ծավալը * հաշվել որոշակի քանակներով վերցրած գազերի խառնուրդի ծավալը և միջին մոլային զանգվածը |