Գազի հարաբերական խտությունը հաշվելիս ընդունում ենք, որ օդի մոլային զանգվածը հավասար է \(29\ գ/մոլի\): Սակայն օդը մի շարք գազերի՝ ազոտի, թթվածնի, ածխաթթու, ինչպես նաև իներտ գազերի  խառնուրդ է:
 
 images (3).jpg
 
images (2).jpg
 
Ինչպե՞ս են հաշվում օդի միջին մոլային զանգվածը:
Հասկանալի է, որ ցանկացած գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը պայմանավորված է նրա յուրաքանչյուր բաղադրամասի մոլային զանգվածով և մասնաբաժնով \((a)\): Մասնաբաժինը կարող է արտահայտվել քանակ \((n)\), ծավալ \((V)\), մոլեկուլների թիվ \((N)\), ծավալային բաժին և այլ ֆիզիկական մեծությունների միջոցով:
 
Միջին թվաբանականի դատողությամբ` \(n\) թվով բաղադրամաս ունեցող գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի հաշվարկի ընդհանուր բանաձևը կլինի.
 
Mմիջ=M1a1+M2a2+...+Mnana1+a2+...+an
 
Օրինակ՝ հաշվենք օդի միջին մոլեկուլային զանգվածը (ամբողջ թվի ճշտությամբ), ընդունելով, որ այն կազմված է ըստ ծավալի \(78\) % ազոտից, \(21\) %  թթվածնից և \(1\) % հելիումից.
 
M(օդ)=2878+3221+40178+21+1=29 գ/մոլ
 
Կամ մեկ այլ օրինակ. հաշվենք այսպես կոչված  "շառաչող գազի"  (\(2 : 1\) մոլային հարաբերությամբ ջրածին և թթվածին գազերի խառնուրդ) միջին մոլային զանգվածը.
 
5278.jpg
 
M(շառ.գազ)=22+3212+1=12  գ/մոլ: