Ավոգադրոյի օրենքից բխում է կարևոր հետևությունը:
Միատեսակ պայմաններում չափված հավասար ծավալներով երկու տարբեր գազերի զանգվածների հարաբերությունը հաստատուն մեծություն է և կոչվում է առաջին գազի հարաբերական խտություն ըստ երկրորդ գազի: 
 
Ըստ սահմանման, եթե V1=V2, ապա`  D=m1m2
 
Օգտվելով գազի խտության հայտնի բանաձևից, կարող ենք արտածել հարաբերական խտությունը հաշվելու ևս մեկ բանաձև.   
 
p1=m1V1,   p2=m2V2,   հետևաբար՝  D=p1p2 
 
Նկատի ունենալով, որ միատեսակ պայմաններում բոլոր գազերի մոլային ծավալները հավասար են, կարող ենք զանգվածների հարաբերության փոխարեն կիրառել գազերի մոլային զանգվածների հարաբերությունը.
 
m1m2=n1M1n2M2=M1M2, և ստանալ կիրառման տեսակետից առավել հարմարավետ բանաձև՝ D=M1M2 
 
Հաճախ գազի հարաբերական խտությունը հաշվում են ըստ ամենաթեթև գազի՝ ջրածնի  նկատմամբ՝ D=M(X)M(H2) կամ ըստ օդի՝  D=M(X)M(օդ) 
 
Վերջին բանաձևը կարևոր է նաև գործնականում (օդերևութաբանություն, օդային տրանսպորտ և այլն):  Եթե որևէ գազի հարաբերական խտությունն ըստ օդի մեկից մեծ է, նշանակում է այն օդից ծանր գազ է, իսկ եթե մեկից փոքր է, նշանակում է, որ տվյալ գազն օդից թեթև է:  
                                           
scho-take-chislo-avogadro_496.jpeg
 
Ինչպես երևում է նկարից, քլորը ծանր է օդից, նրանով լցված փուչիկը ընկած է հատակին, իսկ հելիումով լցված փուչիկը ամրացված է հատակին, այն թեթև է օդից և ձգտում է բարձրանալ վեր,այսինքն ունի որոշակի վերամբարձ ուժ: 
 
Նկարում բերված օդապարիկն օգտագործվել է ռազմական  նպատակներով:
                                             
0014-012-Ot-mechty-k-professii.jpg