
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Ջրածին. Ջրածինը բնության մեջ | Կարողանալ բնութագրել ջրածինը որպես քիմիական տարր և պարզ նյութ: Իմանալ ջրածնի տարածվածության մասին բնության մեջ |
2. | Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները | Սովորել ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները |
3. | Ջրածնի ստացումը | Իմանալ ջրածնի ստացման եղանակները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ջրածին տարրի վերաբերյալ պնդման ճշմարտացիության հաստատումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածին տարրի վերաբերյալ: Կարողանալ տարբերել պարզ նյութ և քիմիական տարր հասկացությունները |
2. | Միացության բանաձևի ընտրությունն՝ ըստ ջրածնի օքսիդացման աստիճանի | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ որոշել միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը և ընտրել այն միացությունը, որտեղ ջրածինը ցուցաբերում է բացասական օքսիդացման աստիճան |
3. | Նյութի ընտրություն, որի հետ փոխազդելիս ջրածինը ցուցաբերում է օքսիդացնող հատկություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածնի օքսիդիչ և վերականգնիչ հատկությունների վերաբերյալ |
4. | Ջրածնի տրված զանգվածով նմուշի նյութաքանակի ծավալի որոշում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Կարողանալ հաշվել ջրածնի նյութաքանակը և ծավալը՝ ըստ տրված զանգվածի |
5. | Ջրածնի հիդրիդի բանաձևի կազմում և զանգվածի որոշումը՝ ըստ նյութերի բանաձևերի | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածին տարրի ատոմի հատկությունների վերաբերյալ; Սովորողը պետք է կարողանա կազմեկ ջրածնի և մետաղների միացությունների բանաձևերը, հաշվել ջրածնի ատոմի զանգվածը տարբեր նյութերում՝ ըստ իրենց բանաձևերի |
6. | Ջրածնի ստացման ռեակցիայի հավասարման կազմումը և ծավալի որոշումը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 2Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածնի ստացման վերաբերյալ: Սովորողը պետք է իմանա կազմել ռեակցիայի հավասարումը և ըստ հավասարման լուծել խնդիր |
7. | Գազային խառնուրդի հարաբերական խտության որոշումը՝ ըստ ջրածնի | 2 տեսակ - մեկնաբանական | բարդ | 3Մ. | Կարողանալ որոշել տարբեր գազերից կազմված խառնուրդի հարաբերական խտությունը ըստ ջրածնի |
8. | Մետաղի օքսիդի հետ փոխազդած ջրածնի ծավալի և օքսիդից վերականգնված մետաղի զանգվածի որոշումը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածնի քիմիական հատկությունների (բարդ նյութերի հետ փոխազդեցության) վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա գրել ջրածնի և մետաղների օքսիդների փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և կատարել համապատասխան հաշվարկներ |
9. | Ջրածնի ծավալի որոշումը՝ ըստ խառնուրդի սկզբնական և չփոխազդած ջրածնի հայտնի ծավալների | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 3Մ. | Իմանալ, որ ջրածնի և թթվածնի խառնուրդի պայթեցումից առաջանում է ջուր: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարումը, կատարել հաշվարկ՝ ըստ ռեակցիայի հավասարման, հաշվի առնելով, որ փոխազդող նյութերը գազեր են և քիմիակն ռեակցիայի քանակաչափական գործակիցները նաև ցույց են տալիս գազերի ծավալային հարաբերությունները |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք ջրածնի վերաբերյալ | 00:05:00 | հեշտ | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածին տարրի և պարզ նյութի վերաբերյա: Սովորողը պետք է կարողանա տարբերել պարզ նյութը և քիմիական տարր հասկացությունները, հաշվել ջրածնի նյութաքանակը և ծավալը՝ ըստ տրված զանգվածի |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք ջրածնի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածին տարրի ատոմի հատկությունների վերաբերյալ; Սովորողը պետք է կարողանա կազմել ջրածնի և մետաղների միացությունների բանաձևերը, հաշվել ջրածնի ատոմի զանգվածը տարբեր նյութերում՝ ըստ իրենց բանաձևերի, որոշել միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը և ընտրել այն միացությունը, որտեղ ջրածինը ցուցաբերում է բացասական օքսիդացման աստիճան |
2. | Ստուգողական աշխատանք ջրածնի վերաբերյալ | 00:25:00 | միջին | 6Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները ջրածնի քիմիական հատկությունների (բարդ նյութերի հետ փոխազդեցության) վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա գրել ջրածնի և մետաղների օքսիդների փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և կատարել համապատասխան հաշվարկներ,լուծել հաշվարկային խնդիր՝ մի ռեակցիայի տվյալների հիման վրա որոշել մեկ այլ ռեակցիայի ժամանակ առաջացած նյութի զանգվածը |