
















Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է:

ջրածին տարրի նշանը
Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

ջրածնի ատոմի կառուցվածքը
Միացություններ առաջացնելիս ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է մեկ էլեկտրոն և ձեռք է բերում \(+1\) լիցք:
Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում) և ձեռք բերում \(-1\) օքսիդացման աստիճան:
Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա կազմում է ջրի զանգվածի \(11\ \)%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների, և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:
Նա կազմում է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ` պրոտիում ( \(99,98%\)) և դեյտերիում (\(0,02%\)): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:


ջրածնի իզոտոպները
Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ , հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ \(2,016 \) (կլորացված \(2\)), մոլային զանգվածը՝ \(2\) գ/մոլ՝

ջրածնի մոլեկուլի մոդելը
Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի վերին շերտերում: Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ: