Ջրածինը անհոտ, անգույն, օդից  \(14,5\)  անգամ թեթև գազ է:
Ջրում գործնականորեն չի լուծվում (սովորական պայմաններում \(100\) լ  ջրում լուծվում է \(2\) լ ջրածին, հեղուկանում է՝ \(-253° C\):
 
Սովորական պայմաններում ջրածին պարզ նյութը՝ H2, փոխազդում է միայն ֆտորի հետ, իսկ քլորի հետ՝ լույսի ազդեցության տակ: Բազմաթիվ քիմիական տարրերի ատոմների հետ այն փոխազդում է տաքացման պայմաններում:
 
0_39c0a_27569da2_L.jpg
                  ջրածնnվ լցված օճառի պղպջակ
1. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների հետ   
Բարձր ջերմաստիճանում ջրածինն անմիջականորեն փոխազդում է որոշ մետաղների հետ (հիմնականում ալկալիական և հողալկալիական)՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:
 
Օրինակ 1՝
 
H2+2Na=2NaH
 
190209370_w640_h2048_gidrid_natriya.jpg 
նատրիումի հիդրիդ
 
Օրինակ 2՝
 
Ca+H2=CaH2
 
Calcium-hydride-cas-7789-78-8.jpg_220x220.jpg
կալցիումի հիդրիդ
Հիդրիդները սպիտակ, իոնային կապերով, բյուրեղային նյութեր են: 
Մետաղների հիդրիդները ջրում հեշտությամբ քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան ալկալի և ջրածին:
 
Օրինակ՝
 
CaH2+2H2O=Ca(OH)2+2H2
 
download (5).jpg
կալցիումի հիդրիդի և ջրի փոխազդեցությունը
 
Մետաղների հետ փոխազդելիս ջրածնի ատոմը վերածվում է հիդրիդ իոնի՝                                           
                                          
H0+e=H
  
2. Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
Ա) Հալոգենների հետ ջրածինն առաջացնում է հալոգենաջրածիններ: 
 
Օրինակ ՝ 
 
 H2+Cl2=2HCl ռեակցիայի արգասիքն է՝ քլորաջրածին:
 
Բ) Ծծմբի հետ տաքացման պայմաններում առաջանում է ծծմբաջրածին՝
 
H2+S=H2S
 
Գ) Ազոտի հետ առաջանում է ամոնիակ միայն կատալիզատորի ներկայացմամբ, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում՝
 
3H2+N2=2NH3
 
Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանուր ուրվագրով՝
 
H0e=H+
 
3. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ  
Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր որոշ մետաղների օքսիդներից՝ ազատ վիճակում մետաղ ստանալու համար: 
 
Օրինակ՝
 
WO3+3H2=W+3H2O
 
DSCN4098.JPG   W1.jpg
վոլֆրամի (VI) օքսիդ                            վոլֆրամ
 
Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ուրվագրով՝
 
MexOy+H2Me+H2O