
















Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Իոնային կապ | Իմանալ իոնային կապը, հատկությունները, իոնային բյուրեղավանդակ, իոնային բյուրեղավանդակով նյութերի հատկությունները: |
2. | Բյուրեղավանդակների տեսակները | Իմանալ բյուրեղավանդակների տեսակները |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Ատոմների միջև առաջացած հնարավոր կապի բնույթի որոշում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Իմանալ ինչպիսի՞ կապ է առաջանում մետաղների և ոչ մետաղների, ինչպես նաև ոչ մետաղների ատոմների միջև |
2. | Իոնային բյուրեղացանցով նյութի ընտրություն | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ ընտրել իոնային բյուրեղավանդակով նյութը՝ հենվելով քիմիական կապի մասին գիտելիքների վրա |
3. | Քիմիական կապի տեսակի որոշումն ըստ տարրերի էլեկտրաբացասականության | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Կարողանալ ըստ տարրերի ատոմների էլեկտրաբացասականության տարբերության որոշել դրանց միջև առաջացած քիմիական կապի բնույթը: |
4. | Լրացնել բաց թողնված բառերը ատոմից իոն գոյանալու վերաբերյալ | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները չեզոք ատոմներից լիցք ունեցող իոնների փոխարկվելու վերաբերյալ |
5. | Կովալենտային և իոնային կապերով նյութերի ընտրություն | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ տրված զույգից ընտրել կովալենտային և իոնային կապով նյութերը |
6. | Էլեկտրոնների թվի որոշում իոնում | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Կարողանալ որոշել դրական և բացասական լիցքավորված իոններում էլեկտրոնների թիվը |
7. | Կովալենտային կապով միացությունների ընտրություն | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Կարողանալ շարքից ընտրել կովալենտային կապով միացությունները |
8. | Ըստ տարրերի ատոմների էլեկտրոնային բանաձևերի և նրանց միջև գոյացող կապի բնույթի որոշում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ որոշել ատոմների միջև գոյացող կապի բնույթը ըստ էլեկտրոնային բանաձևերի: |
9. | Միացության բանաձևի արտածումն ըստ տարրերի ատոմների զանգվածների հարաբերության | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Կարողանալ արտածել քիմիական միացության բանաձևն՝ ըստ տարրերի ատոմների զանգվածների հարաբերության, որոշել միացությունում ատոմների միջև եղած կապի բնույթը: |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք «Իոնայի կապ» թեմայի վերաբերյալ | 00:10:00 | հեշտ | 5Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները «Իոնային կապ» թեմայի վերաբերյալ: Սովորողը պետթ է իմանա իոնի լիցք, իոնային կապ հասկացությունները:Կարողանա տրված նյութերից ընտրել կովալենտային և իոնային կապով նյութերը: |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք «Իոնային կապ և իոնային բյուրեղավանդակ» թեմայով | 00:15:00 | միջին | 15Մ. | Ստուգել և ամրապնդել սովորողների գիտելիքները « Իոնային կար և իոնային բյուրեղավանդակ» թեմայի վերաբերյալ: Սովորողը պետք է իմանա իոնային կապ, իոնային բյուրեղավանդակ հասկացությունները: Ստուգել սովորողների գիտելիքները չեզոք ատոմներից լիցք ունեցող իոնների փոխարկվելու վերաբերյալ: |
2. | Ստուգողական աշխատանք «Բևեռային կովալենտային կապ» թեմայի վերաբերյալ | 00:20:00 | բարդ | 18Մ. | Ստուգել սովորողների գիտելիքները «Բևեռային կովալենտային կապ» թեմայի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա ըստ տարրի ատոմի արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային կառուցվածքի որոշել տարրը, օքսիդի բանաձևը և նրանում սիգմա կապերի թիվը: |