
















Սովորական պայմաններում նյութերը կարող են լինել գազային,հեղուկ, պինդ ագրեգատային վիճակներում: Ցածր ջերմաստիճան և բարձր ճնշում կիրառելով հնարավոր է բոլոր նյութերը վերածել պինդ վիճակի: Ըստ կառուցվածքային մասնիկների դասավորվածության տարբերում են բյուրեղային և ամորֆ նյութեր:
Ամորֆ վիճակում նյութը հալման հաստատուն ջերմաստիճան չունի, տաքացնելիս այն աստիճանաբար փափկում է և, ի վերջո, հոսուն վիճակի անցնում: Պատճառն այն է, որ ամորֆ նյութը կազմող մասնիկները տարածական կանոնավոր դասավորություն չունեն, և այդ առումով նման նյութերն օժտված են և՛ պինդ, և՛ հեղուկ նյութերի հատկություններով: Ամորֆ նյութերից են, օրինակ՝ պլաստիլինը, տարբեր խեժեր, ապակին, մոմը և այլն:
Պինդ բյուրեղային նյութերին հատուկ է մասնիկների (ատոմների, իոնների, մոլեկուլների) կանոնավոր, ճշգրիտ, տարածության մեջ կրկնվող դասավորությունը: Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:
Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:
Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:


Նատրիումի և կալցիումի քլորիդների բյուրեղավանդակները
Ատոմային բյուրեղավանդակներիհանգույցներում առանձին ատոմներ են, որոնք միմյանց կապված են շատ ամուր կովալենտային կապերով: Նման բյուրեղավանդակով նյութի օրինակներ են ՝գրաֆիտը և ալմաստը (ածխածնի \((C)\) տարաձևությունները):


Մոլեկուլային բյուրեղավանդակներիհանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը (միջմոլեկուլային ուժեր) համեմատաբար թույլ են, իսկ մոլեկուլի ներսում գործում են կովալենտային ամուր կապեր:
Այդ պատճառով նման բյուրեղավանդակով նյութերը կարծր չեն, ցնդող են (դրա հետ կապված` հաճախ հոտ ունեն), դրանց հալման ջերմաստիճանները սովորաբար ցածր են: Այդպիսի բյուրեղավանդակով նյութի օրինակ է յոդը, պինդ վիճակում ածխածնի \((IV)\) օքսիդը՝ «չոր սառույցը»:


Մետաղների ատոմներից կազմված նյութերում քիմիական կապը մետաղական է, և համապատասխանաբար, առաջանում են մետաղական բյուրեղավանդակներ, ինչով էլ պայմանավորված են մետաղների հատկությունները` բնորոշ մետաղական փայլը, կռելիությունը, բարձր ջերմահաղորդականությունն ու էլեկտրահաղորդականությունը և այլն:


Պղնձի բյուրեղավանդակը Երկաթի բյուրեղավանդակը