Մարմին և նյութ
Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:
Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:
   
nimages (1).jpgnnimages (8).jpg             
nimages (5).jpgnimages (2).jpg
                                                 Կենդանի մարմիններ
 
 nimages (7).jpgnimages (10).jpg
                քարերը՝ անկենդան                    մեքենան՝ անկենդան
                                                  Անկենդան մարմիններ 
  
Նկարագրենք երկու ֆիզիկական մարմին,
Օրինակ
Ապակյա  բաժակը և երկաթյա մեխը:
 
nimages.jpg nnimages (11).jpg
 
Բաժակը թափանցիկ է, հեշտ կոտրվում է, օգտագործում ենք տարբեր հեղուկներ ըմպելու համար, իսկ մեխը շատ ամուր է, խոնավ օդում ժանգոտվում է, օգտագործում ենք տարբեր իրեր կամ իրերի մասեր իրար միացնելու համար: 
Ինչպես տեսնում ենք, շատ կարևոր է,  թե ինչ նյութից է պատրաստված առարկան:
Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
 
nimages (3).jpgndownload.jpgnimages (16).jpg

Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
                                                                                
n4078475-1-big.jpgncpec36.jpgn18693153_w640_h640_shtativy_dlya_probirok.jpg
Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:     
n1fe4862eb8.jpgnimages (18).jpg
Օրգանական նյութեր       
 
nimages (9).jpg nimages (13).jpg   
Անօրգանական նյութեր