Քիմիան որպես բնագիտության մաս
Այն, ինչ մեզ շրջապատում է ՝ օդը, ջուրը, հողը, երկնային մարմինները և այլն, անվանում են բնություն:
Բնությունն ուսումնասիրում են ֆիզիկան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, քիմիան և այլ գիտություններ: Բնությունն ուսումնասիրող գիտություններն ունեն ընդհանուր անվանում՝ բնական գիտություններ: Բնական գիտությունների ուսումնասիրությունների արդյունքներն օգնում են մարդուն բնությունից ստանալ այն, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ և լավ ապրելու համար՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով նրան:
Բնական գիտություններն առանձին հիմնարար գիտությունների՝ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ուսումնասիրության առարկաները որոշակի են: Օրինակ` ֆիզիկան ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները և երևույթները,
իսկ կենսաբանությունը՝ կենդանի օրգանիզմները:
Քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:
Այսօր անհնար է կյանքը պատկերացնել առանց քիմիայի: Դուք յուրաքանչյուր քայլի հանդիպում եք քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ գեղեցիկ գործվածքների, պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասսե և այլ իրերի: