![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում:
Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը
Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը
Արական և իգական սեռական բջիջների՝ սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլվելը կոչվում է բեղմնավորում:
Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին:
Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:
![22.jpg](https://resources.cdn.imdproc.am/9a98fbfb-8f88-445e-96db-4551f215dfdc/22-w658.jpg)
Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում:
![պտ.jpg](https://resources.cdn.imdproc.am/99431aa3-1931-4f95-abac-538f81f6034c/%D5%BA%D5%BF-w658.jpg)
Ներարգանդային զարգացման \(4-5\)-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե \(2\) անգամ ավելի է, քան մորը: Արդեն \(5\)-րդ ամսում պտուղը կշռում է մոտ \(500\) գ, իսկ ծնվելու պահին՝ \(3-3,5\) կգ:
![shutterstock_602249897.jpg](https://resources.cdn.imdproc.am/2a26fa55-25ef-4a04-a02d-f365e5c6067b/shutterstock_602249897-w658.jpg)
Հղիությունը կնոջ համար բնականոն մի վիճակ է, երբ նրա արգանդում զարգանում է ապագա երեխան: Հղիության տևողությունը \(270-280\) օր է, որի ավարտին տեղի է ունենում երեխայի ծնունդը՝ պտղի և ընկերքի հեռացումը մոր օրգանիզմից: Ծննդաբերության լավ ընթացքի համար անհրաժեշտ է, որպեսզի արգանդի վզիկը լայնանա, պտղաթաղանթը պատռվի, և նրանում պարունակվող հեղուկը (պտղաջրերը) հեշտոցի միջոցով հեռանա օրգանիզմից:
![333.jpg](https://resources.cdn.imdproc.am/880e1729-f607-45dd-8ecc-c02d5b24a792/333-w658.jpg)
Երեխայի աճը և զարգացումը:
Երեխայի ծնունդից հետո սկսվում է նրա հետսաղմնային զարգացումը: Տարբերում են հետսաղմնային զարգացման հետևյալ շրջանները.
\(1\). Նորածնային շրջան՝ ծնվելուց հետո առաջին մեկ ամիսը,
\(2\). Կրծքային շրջան՝ առաջին ամսից մինչև մեկ տարեկան,
\(3\). Վաղ մանկության կամ մսուրային շրջան՝ \(1\)-ից մինչև \(3\) տարեկան հասակը,
\(4\). Նախադպրոցական շրջան՝ \(3-6\) տարեկան հասակը,
\(5\). Դպրոցական շրջան՝ մինչև \(17-18\) տարեկան:
Մարդու օրգանիզմի ձևավորումն ավարտվում է \(22-25\) տարեկանում:
Ծերության շրջանում զգալիորեն նվազում են նյութափոխանակության գործընթացները, դանդաղ է ընթանում բջիջների բաժանումը, քայքայման գործընթացները գերակշռում են սինթեզին, զարգանում են օրգան-համակարգերի գործառույթների խանգարումներ: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ զբաղմունքի կանոնավոր հերթափոխությունը, պարբերաբար կատարվող ֆիզիկական վարժությունները, վնասակար սովորություններից (նիկոտինի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործում) զերծ մնալը, ճիշտ սնվելը, անձնական հիգիենայի պահպանումը` չափազանց կարևոր գործոններ են մարդու օրգանիզմի ներդաշնակ զարգացման, առողջության և երկարակեցության համար:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008