Ծանոթանանք տեքստի սահմաններում մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի որոշ միջոցների ևս։
 
մենյու.png
 
Ենթատեքստային մենյուի  Paragraph  հրամանով բացվող երկխոսային պատուհանը նախատեսված է պարբերության ձևաչափը սահմանելու համար։
 
paragraph.png
 
 
Այստեղ ընդգրկված  Indents and Spacing  ներդիրի  Alignment  դաշտը  պարբերության հավասարեցման եղանակը սահմանելու համար է, որտեղ հավասարեցման \(4\) տարբերակ կա.
  • ըստ ձախ եզրի՝  Left
  • ըստ կենտրոնի՝  Centered
  • ըստ աջ եզրի՝  Right
  • ըստ ձախ և աջ եզրերի՝  Justified
Հավասարեցման հնարավոր տարբերակներին ծանոթանանք ըստ հետևյալ օրինակի՝
 
Screenshot_3.png
 
Պարբերության հավասարեցումը կարելի է իրականացնել նաև Home ներդիրի  Paragraph  խմբի  ձախ.png,  աջ.png,  կենտրոն.png  և  ձախաջ.png  կոճակներով։

 Paragraph երկխոսային պատուհանի  Idents and Spacing ներդիրի  Identation  բաժնի  Left  և  Right  դաշտերը նախատեսված են  պարբերության ձախ և աջ սահմանները,  իսկ  Special  դաշտը՝  առաջին տողի սկիզբը սահմանելու համար։ 
 
Spacing  բաժնի  Before  և  After  դաշտերը համապատասխանաբար պարբերությանը նախորդող և հաջորդող տողերի հեռավորությունները, իսկ Line  Spacing  դաշտը՝ միջտողային հեռավորությունը սահմանելու համար է։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012