Տպագրման նախապատրաստվող փաստաթղթի էջի պարամետրերը կարելի է սահմանել Page Layout ներդիրի Page Setup խմբի ստորին աջ անկյունում տեղակայված կոճակով բացվող երկխոսային պատուհանում։
Պատուհանի Margins ներդիրի Margins բաժնում կարելի է սահմանել փաստաթղթի լուսանցքների չափերը (Top՝ վերևից, Bottom՝ ներքևից, Left՝ ձախից, Right՝ աջից), իսկ Orientation դաշտում՝ ինֆորմացիայի արտածման տեսքը (Portrait՝ երկայնակի, Landscape՝ լայնակի)։
Page Setup երկխոսային պատուհանի Margins ներդիրի Margins դաշտի Gutter դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու (կարելու) համար պահանջվող լրացուցիչ տիրույթի չափը։
Page Setup երկխոսային պատուհանի Margins ներդիրը Margins դաշտի Gutter position դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու համար առանձնացվող տիրույթի դիրքը (Left՝ ձախից, Top՝ վերևից)։
Արտածվող փաստաթղթի չափերը (Width՝ լայնություն, Height՝ բարձրություն) կարելի է սահմանել Page Setup պատուհանի Paper ներդիրի Paper Size բաժնում:
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012