Մենք արդեն խմբագրիչի պատուհանի ներդիրներից տեքստի ձևաչափը սահմանելու որոշ միջոցներ գիտենք։ Այժմ ծանոթանանք տեքստի սահմաններում մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի այդ նպատակին ծառայող որոշ միջոցների ևս։
Ընդ որում, պատուհանի Font դաշտում սահմանվում է տառատեսակը, Font style-ում՝ տառաշարի ձևը, Size դաշտում՝ տառաչափը, Font Color-ում՝ տառաշարի գույնը, Underline style դաշտում՝ ընդգծման ձևը, Underline color դաշտում՝ ընդգծման գույնը։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012