Հաճախ անհրաժեշտ է լինում սլայդին մակագրություն կցել։
 
Ուշադրություն
Սլայդին մակագրություն կցելու համար  անհրաժեշտ է.
 
=> ընտրել Insert ներդիրի Text խմբի text box.png (Text Box) կոճակը,
=> մկնիկի ձախ սեղմակը սեղմած վիճակում ցուցիչը տեղաշարժելով՝ մակագրության համար համապատասխան չափի ուղղանկյուն տիրույթ գծել,
=> ստեղծված տիրույթում ներմուծել մակագրությունը։

Սլայդները հաճախ նաև աղյուսակներ են պարունակում։
 
Ուշադրություն
Սլայդում աղյուսակ ստեղծելու համար անհրաժեշտ է.
 
=> ընտրել Insert ներդիրի Tables խմբի table.png (Table)  կոճակը,
=> ձախ սեղմակը սեղմած վիճակում բացված պատոուհանում մկնիկի տեղաշարժմամբ ընտրել ստեղծվող աղյուսակի չափը՝ տողերի և սյուների քանակները։
 
table1.png
 
Աղյուսակի չափերը կարելի է տալ նաև բերված պատուհանում ընտրելով Insert Table հրամանն ու բացված համանուն պատուհանի Number of columns դաշտում ներմուծելով ստեղծվող աղյուսակի սյուների քանակը, Number  of  rows  դաշտում՝ տողերի քանակն ու վերջում սեղմելով OK կոճակը։
 
table2.png
 
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012